6 Սամվել
Մի թող, որ ձմռան ձեռքերը եղծեն ամառը քո մեջ.
Այդ բիրտ ձեռքերը քեզ պիտի քամե՜ն մի ծաղկի նման:
Ինք՛դ մի սրվակ քաղցրաբույր դարձրու, գանձերդ անշեջ
Ուշիմ խնամիր, որ ինքնախողխող երբեք չդառնան:
Դու մի համարիր այս մեկն արգելված մի վաշխառություն,
Որ վճարողին դարձնում է այնպես գոհ ու երջանիկ.
Պարտավո՛ր ես դու կերտել քեզ նման ուրիշ էություն,
Կլինես այդժամ ուրախ ու խնդուն դու տասնապատիկ:
Դու տասնապատիկ կգերազանցես կյանքդ նախնական,
Եւ այդ տասը քո դեռ տասնապատիկ կյանքեր կտա քեզ:
Մահը ի՞նչ կանի, երբ ձեր ժամը գա տխուր հանդիպման,
Ոչի՛նչ,- միայն այն, որ սերունդներով դու պիտի ապրես:
Համառ մի՛ եղիր, քանզի չի տրված պերճությունն անմար`
Մահին զիջելու` որդերին ժառանգ կարգելու համար:
Order:
5