Ավա՜ղ, ճիշտ է, ամեն տեղ թափառեցի ես գաղտնի,
Իբրեւ ծպտյալ խեղկատակ երեւալով ամենքին.
Այնքան էժան ծախեցի ամեն մի բան թանկագին,
Եւ նոր սիրով փոխեցի թշնամանքը երբեմնի։
Ճիշտ է, որ ես ճշմարտին նայեցի շեղ աչքերով,
Բայց ամեն մի սայթաքում եւ փորձերը հոռեգույն
Պարգեւեցին իմ սրտին ջահելության նոր ավյուն,
Եւ հին սիրո մեծ ուժը վկայեցին դրանով։
Վե՛րջ ամենին, այսուհետ դառնում եմ քեզ հպատակ,
Կույր կրքերն իմ երբեւէ էլ չեմ փորձի ես սրել,
Որ քո հոգուն խռոված նոր փորձություն չբերեմ,
Եւ քեզ, իբրեւ աստծուս հանձնվում եմ ես համակ։
Արդ, սիրելիս, ժպտադեմ դու ինձ նորից ընդունիր,
Եւ քո անբիծ ու քնքուշ կրծքի վրա մեղմ շոյիր։
Ավա՜ղ, իրավ է, որ ես զուր թափառե՜լ եմ, անգին,
Ինձ դարձրած խեղկատա՛կ, սիրտս խոցել վշտերով,
Էժա՜ն ծախել այն ամենն, ինչ սո՜ւրբ է ու թանկագին,
Վիրավորել սե՛րն իմ մեծ՝ մա՜նր ու չնչի՜ն սերերով։
Կասկածանքո՛վ եմ նայել ճշմարտության սուրբ դեմքին,
Խե՛թ նայել այն ամենին, ինչ նվիրո՜ւմ է համակ.
Բայց նոր ավյո՛ւն է տվել այդ մոլորանքն իմ սրտին,
Եւ վերստին հավաստել, որ դո՛ւ ես սերն իմ միակ…
Հիմա՝ վե՛րջ այդ ամենին.— ընդունի՜ր սերն իմ հավերժ,
Այլեւս չե՜մ գրգռի ախորժակս նոր սիրով,
Նոր փորձությամբ չե՜մ փորձի բարեկամիս սերն անշեջ,
Որին կապված եմ վաղո՜ւց, եւ որն Աստված է սիրո։
Ողջունի՜ր ինձ, սիրելիս, եւ տե՜ղ տուր ինձ քո կրծքում,
Որ,— երկինքը չհաշված,— լավագույն տե՛ղն է կյանքում։
(122) Աւա՜ղ, ճըշմարիտ է որ ամէն կողմ թափառած եմ ես,
Ինքզինքս միմոսի վերածելով միշտ զիս դիտողներուն,
Եւ իմ խոկմունքներս դաշունահարած, ինչ որ ամէնէն
Սուղն էր ինձ համար՝ աժանի ծախած, հին թշնամանքներս
Վերածած եմ ես նոր նոր սէրերու։
Ճըշմարիտ է շատ
Որ ճըշմարտութեան վըրայ իմ աչքի ծայրով եմ նայած
Եւ տարօրինակ կասկածանքներով. բայց այս բոլորով
Հանդերձ՝ վախերն այն տըւին ամէնէն աւելի սրտիս
Ուրիշ տեսակի եռանդ պարմանի, եւ ամէնէն վատ
Փորձերըս քեզի ապացոյց եղան լաւագոյն սիրոյս։
Հիմա ամէն ինչ վախճանին հասած, ունիմ այն որ է
Անվախճանելի. ախորժակս երբեք պիտի չաղամ ես
Որոնելով նոր փաստեր ինձ համար, բարեկամ մը հին
Նորէն փորձելով, աստուած մը սիրոյ, որուն բանտարկեալն
Եմ ես այս կերպով։
Արդ, ողջունէ՛ զիս, ով դուն իմ յաջորդ
Լաւագոյն երկինք, եւ մինչեւ անգամ թոյլ տուր որ մտնեմ
Քու մաքրամաքուր եւ սիրատոչոր այդ կուրծքիդ ծոցին։
Ա՜խ, ճշմարի՜տ է, որ թափառեցի այս աշխարհով մեկ
Ու մարդկանց աչքին թշվառ խեղկատակ թվացի միայն.
Մտքերս խեղդած՝ ես ա՛յն ծախեցի, ինչ ուներ արժեք,
Վերքերը սրտիս նորայայտ սիրով փոխեցի անձայն։
Ա՜խ, ճշմարիտ է, որ թափառելիս վսեմ ճշմարտին
Տարակուսանքով միայն նայեցի - եւ, այդուհանդերձ,
Ամեն խոտորում նոր ջահելություն տվեց իմ սրտին,
Եւ ապացուցեց ծանր փորձությունն իմ սերը անկեղծ։
Վերադարձե՜լ եմ, եւ քո՛նն է հիմա իմ սիրտը կրկին,
Ախորժակը իմ էլ չի գրգռվի նոր ապացույցով.
Օ՜, կարիք չկա փորձություն բերել ընկերոջը հին,
Ում, ինչպես Աստծուն, նվիրված եմ ես հոգով ու սրտով։
Արդ, ընդունիր ինձ, դրախտից հետո լավագույնը՛ իմ,
Եւ մի տեղ տուր ինձ քո կրծքում մաքուր ու հավատարիմ։
Ավաղ, շա՛տ ճիշտ ա — մի քանի անգամ դերըս փոխեցի,
Ինքըս ինձ դարձրի քամահըրանքի, ծաղրի ենթակա —
Զոհն իմ խեւ մտքի, ու անչափ թանգը էժա՛ն ծախեցի,
Ու հին սխալը բռնի ու դարձրի կրքի առարկա։
Իհարկե, ճիշտ ա — ճիշտն ընդունելուց ի՛նքս զլացա,
Կամա, ակամա։ Բայց ճիշտ ա համ էլ, երկի՛նքը վկա,
Որ դեգերմունքս կոփեց իմ հոգին, ու ջահելացա՛,
Ու գլխի՛ ընկա — ոչ մի տեղ քեզնից ընտիրը չկա։
Էղածն էղած ա, էսքանից հետո ինչ գալու ա — գա՛,
Իմ ախորժակը, սրանից հետո երբեք չեմ սրի,
Որ նորից փորձեմ հին բարեկամիս։ Երկի՛նքը վկա,
Դու ես աստվածը, ես — երկրպագուն — քու սիրո հրի։
Դե թող, ուրեմն, հետ դառնամ գի՛րկդ — վայրը երկրային,
Որ լավագույնն ա, եթե չհաշվենք այգին երկնային։
Ավաղ, դա ճիշտ է․ շատ եմ խարխափել
Եւ ինքս ինձ դարձրել եմ խեղկատակ,
Խեղել մտքերս, թանկն էժան ծախել,
Նոր կապերում գործել եմ հին զանցանք։
Իրոք, նայել եմ ես ճշմարտությանը
Կասկածանքով․ սակայն երկինք վկա,
Ամենն այդ ինձ բերեց գիտակցությանը,
Որ դու ես սերն իմ լավագույն, որ կա։
Ուրեմն, ունես դու այն, ինչ վերջ չունի։
Իմ ախորժակն այլեւս պիտ զսպեմ․
Նոր փորձությամբ ընկերս չի փորձվի․
Սիրո աստված, միշտ քոնը կլինեմ։
Արդ, երկրային դրախտ իմ լավագույն,
Ինձ ընդունիր քո կուրծքը մաքրագույն։