Հակոբ Անտոնյանի թարգմանությամբ
Ներկայացված է ըստ՝
Անդրեասյան Բ․, Շեքսպիրի 66-րդ սոնետը եւ նրա հայերեն թարգմանությունները, էջեր 184-210 // Շեքսպիրական. Հայկական շեքսպիրյան տարեգիրք, Հատոր 3, Խմբագիր՝ Ռ. Վ. Զարյան: Շեքսպիրագիտ. հայկ. կենտրոն. Երեւան: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1970։
Յակոբ Ս. Անտոնեան
Յակոբ Ս. Անտոնեան
21.01. 1887, Կ. Պոլիս - 4.12.1967, Նյու Յորք

Բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ

Զբաղվել մանկավարժական աշխատանքով, ապա պաշտոնավարել Կ. Պոլսի ամերիկյան դեսպանատանը։ 1916 թվականին ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուի հետ, որի անձնական քարտուղարն էր, մեկնել է ԱՄՆ, շարունակել ուսումը Նյու Յորքի համալսարանում։ 1920 թվականին Կ. Պոլսում լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն «Բյուրեղներ» վերնագրով։ Թարգմանություններ է կատարել Շառլ Բոդլերից, Հենրի Լոնգֆելլոյից, Շեքսպիրից, Վիկտոր Հյուգոյից եւ ուրիշներից։

66

Tired with all these, for restful death I cry:
As to behold desert a beggar born,
And needy nothing trimmed in jollity,
And purest faith unhappily forsworn,
And gilded honour shamefully misplaced,
And maiden virtue rudely strumpeted,
And right perfection wrongfully disgraced,
And strength by limping sway disabled,
And art made tongue-tied by authority,
And folly (doctor-like) controlling skill,
And simple truth miscalled simplicity,
And captive good attending captain ill:
 
Tired with all these, from these would I he gone,
Save that, to die, I leave my love alone.

Այս բոլորեն ես հոգնած՝ կըղձամ մահվան հանգիստին,—
Արժանիքի տեր անձ մը՝ տեսնել ծընած մուրացկան
Կամ ճոխ, զվարթ կյանքի մեջ՝ ոչնչություն մ՚անարժան,
Կամ մեկը, որ կըխաբե հավատացող, պարզ հոգին,
Կամ պատիվը ոսկեզօծ՝ սխալ տիրոջ ընծայված,
Կամ կույսն անբիծ՝ զոր բռնի վերածած են պոռնիկի,
Կամ անարդար կոխոտումն իրավունքին անթերի,
Կամ ուժը, որ չարաչար գործածությամբ կիջնե ցած,
Կամ արվեստը՝ իշխողին դատապարտված համրության,
Կամ խենթը, որ վարիչ է, իմաստության հովերով,
Կամ ճշմարիտն ակներեւ՝ կոչված պարզուկ միտքի մով,
Եւ կամ գերին վեհոգի՝ հիվանդ տիրոջն իր պաշտպան,

Այս բոլորեն ես հոգնած՝ կուզեմ հրաժեշտ տալ կյանքին,
Բայց թե մեռնիմ, սիրելիս պիտի մնա առանձին։