Ոչ, իմ սերը մի կոչեք կռապաշտի ցնոր սեր,
Եւ ոչ էլ կուռք անվանեք բարեկամին իմ անգին.
Իմ հոգեբուխ երգերը՝ զեղուն սիրով կաթոգին
Պիտի նրան, լոկ նրան փառաբանեն ձիգ դարեր։
Գեղեցիկ է նա այսօր, հրապուրիչ, վեհապանծ,
Եւ պետք է որ նա վաղն էլ մնա այդպես անսգյուտ,
Եւ տաղերս նրա ջերմ, անկեղծ սիրուն նվիրված,
Նորույթները զանցառած՝ ընտրում են միշտ լոկ մի նյութ։
Հմայք, բարություն, մաքրություն, ահա նյութս բովանդակ,
Հմայք, բարություն, մաքրություն, ահա բառերն իմ տարբեր,
Որ դարձել են իմ գրչին իբրեւ միակ փոփոխակ,
Ուր վատնում եմ մտքերս՝ այլ նյութերին անտարբեր։
Երրորդությունն այս հրաշք երկար ապրեց առանձին,
Բայց ի վերջո խտացավ ձիրքերի մեջ մի անձի։
Թող իմ սերը ոչ հեթանոս կոչվի, ոչ էլ՝ մեղավոր,
Ոչ էլ՝ հավատքի ու պաշտամունքի կո՛ւռք երանավետ,
Լոկ այն պատճառով, որ իմ երգերն ու ձոները բոլոր
Մեկի մասի՛ն են ու ձոնված մեկին՝ այժմ եւ հավետ։
Բարի՜ է սերն իմ այսօ՛ր, վա՛ղը եւ բարի՝ հավիտյա՛ն,
Եւ հավատարի՛մ եւ գեղեցի՛կ ու հմայքներով լի՛…
Ուստի իմ երգը մի իմա՛ստ է լոկ շեշտում էական,
Մի կողմ նետելով անկարեւո՛րն ու հե՜շտ իմանալին…
«Բարի՛, Գեղեցի՛կ եւ Հավատարի՛մ»— ահա՛ այն ամենն,
Ինչ ասում եմ ես՝ փոխած ձեւե՛րը հանգի ու բառի,—
Երրորդությունն այդ տեսնելով մեկի՝ իմ սիրելու մեջ,
Եւ նրան կոչած «Բարի՛, Գեղեցի՛կ ու Հավատարի՛մ»։
Զատվա՜ծ էին ցարդ Հավատարի մն ու Գեղեցի՛կ-Բարի՛ն
Եւ նո՜ր են միայն միացել սրտում մի սիրահարի։
(57) Սէրըս թող ոչ ոք կըռապաշտութիւն փորձէ անուանել,
Ոչ ալ սիրելիս՝ իբրեւ մի կուռքի լոկ ցուցադրութիւն,
Քանի որ երգերն իմ՝ նաեւ բոլոր իմ գովասանքներ,
Հաւասարապէս մէկին են ուղղուած, եւ անո՛ր մասին,
Եւ այժըմ նո՛յնպէս, մինչեւ յաւիտեան պիտի նո՛յն մընան։
Այսօր սէրը իմ ազնիւ է այնպէս, եւ վաղը նոյնպէս
Ազնիւ պիտ՚ լինի, եւ դեռ տեւապէս՝ հրաշալիօրէն,
Եւ միշտ գերազանց։ Ուստի քերթուածն իմ սահմանափակուած
Անփոփոխութեան մասին պիտ՚ լինի, արտայայտելով
Մի միայն մէ՛կ բան, տարբերութիւնները դուրս թողնելով։
«Գեղեցիկ, բարի, նաեւ ճըշմարիտ» կէտերն են ամբողջ
Նկարագրումիս. «Գեղեցիկ, բարի, նաեւ ճըշմարիտ,»
Տարբերակելով ասոնց պէս ուրիշ բոլոր բառերէն.
Այս փոփոխութեան մէջ կը կայանայ հընարքն իմ գիւտին.
Մէկի մէջ այսպէս երեք տարբեր նիւթ, որ հըրաշալի
Տեսադաշտ կուտայ, զայն տեսնել գիտցող եւ ըմբռնողին։
«Գեղեցիկ, բարի, նաեւ ճըշմարիտ,» յաճախ են ապրած
Իրարմէ անջատ։ Այս այն երեքն են որ մինչեւ հիմա
Մէկ եւ նոյն անձին մէջ չեն բընակած, աթոռակալած։
Թող չասվի երբեք, թե սրտիս սերը պաշտամունք է սոսկ,
Թող իմ սիրելին չերեւա որպես մի դատարկ Աստված.
Չէ՞ որ իմ հոգու ներբող, դրվատանք եւ ամեն մի խոսք
Իմ կյանքում միայն նրան են ձոնված, գրված ու ասված։
Բարի է սերս եւ հուր-յավիտյան բարի կմնա,
Անփոխ կլինի իր վսեմությամբ զարմանահրաշ.
Հավատարմությամբ սահմանափակված իմ երգերն անմահ
Մի նյութ են երգում՝ մի կողմ թողնելով նորույթներն անվարժ։
«Պերճ, բարի, սիրող»- այս է երգերիս անփոփոխ նյութը,
«Պերճ, բարի, սիրող»՝ ուրիշ բառերի փոխակերպվելով-
Ես այս կրկնվող փոփոխման մեջ եմ գտնում իմ գյուտը՝
Նրանց մեկի մեջ, ըստ կարողության, արտայայտելով։
Պերճ, բարի, սիրող - առանձին էին նրանք դեռ երեկ,
Բայց միանալով՝ երեքը այսօր քո մեջ դարձավ մեկ։
Կռապաշտություն թո չհամարվի սերըս մշտագով,
Թո իմ սիրածը չհամարվի կուռք — հեթանոսական։
Չասեք, երգերս նման են իրար (գովքով ու հանգով),
Ձոնված միշտ մեկի՛ն, միշտ մեկի՛ մասին, հար ու մշտական։
Սերըս բարի՛ ա, էսօր է՛լ, վաղն է՛լ, ծեգից իրիկուն,
Անդավաճան ա — ու մի արտառոց հրա՛շք գերազանց։
Սրա՛ համար ա երգերիս թեման էսքան հաստատուն,
Միամեղեդի, միանշանակ, անփոփոխ, անանց։
Չքնաղի, բարու ու ճշմարիտի — է՛ս գովքն եմ անում,
Չքնաղի, բարու ու ճշմարիտի՛ — կերպ-կերպ երգերով,
Բայց էությունը (բառից բառ ուրիշ), միշտ նո՛ւյնն ա մնում,
Երեք էություն — մի ձուլվածքի մեջ, գույն-գույն ելքերով։
Չքնաղն ու բարին ու ճշմարիտը — ջոկ-ջոկ, առանձին,
Իհա՛րկե, կա՛յին, բայց չէ՛ին տրվել մենակ մի անձին։
Թող չթվա, թե սերս կռապաշտ է,
Եւ ոչ էլ սիրելիս՝ մի կուռք դիտվի,
Զի, իմ բոլոր գովեստն ու երգն ասված են
Մեկին, մեկի մասին, եւ նույնովի։
Բարի է սերս այսօր, բարի է վաղը,
Միշտ հաստատուն, չքնաղ իր վեհությամբ.
Ուստի հաստատ են եւ իմ գովքն ու տաղը,
Մեկ բանն արտահայտում են նույնությամբ։
«Չքնաղ, բարի, ազնիվ»՝ ահա ողջ նյութը,
«Չքնաղ, բարի, ազնիվ»՝ այլ բառերով,
Եւ հենց այս փոփոխումն է ողջ իմ գյուտը,
Երեք նյութեր՝ մեկում, մի նոր կերպով։
«Չքնաղ, բարի, ազնիվ»՝ հաճախ մենակ,
Զի այժմ լոկ դարձան միաբնակ։