Այդպես ներեց իմ սերը ծույլ ու համառ իմ ձիուն,
Որը դանդաղ քայլերով ինձ հեռացրեց քեզանից.
Եւ ի՞նչ հարկ կար, որ շտապ ես փախչեի այնտեղից,
Որտեղ դու ես գտնվում, ո՜վ իմ հոգյակ սիրասուն։
Օ՜, սակայն իմ թշվառ ձին ոչ մի ներում չէր գտնի,
Եթե այդպես ալարկոտ նա դեպի քեզ ընթանար,
Եւ սրարշավ հողմից էլ եթե արագ սուրայի,
Նրա վազքը հոլաթեւ ինձ հույժ անշարժ կթվար։
Այն ժամ ինձ հետ ոչ մի ձի չէր ընթանա հավասար.
Իմ կարոտը, որ մաքուր մի սիրուց է ստեղծվել,
Պիտի խրոխտ վրնջար զերթ կատարյալ երիվար,
Եւ իմ ձիուն ներելով, կարող էի ես ասել.
Բարեկամիս լքելիս՝ դանդաղ էիր դու գնում,
Այժմ, թողած քեզ ճամփին, դեպ նրան եմ սլանում։
Ներո՜ւմ էի ես ձիուս,— այն ալարկո՜տ անբանին,
Որն, ինձ ու քեզ բաժանած, բռնեց ուղին իր երկար.
Ինչո՞ւ պիտի փութայի ես հեռանալ քեզանից.
Երբ, մինչեւ օրը դարձիս, շտապելու հարկ չկար։
Բայց ի՜նչ ներում կգտնի նա դարձիս օրն անձկագին,
Երբ ինձ դանդա՜ղ կթվա ձիու վարգե՛լը անգամ,
Երբ պատրաստ եմ մտրակել ես նույնիսկ խոլ մրրիկին,
Սրտնեղելով, թե նա ծո՜ւյլ ու ալարկո՜տ է այնքան։
Ոչ մի նժույգ չի՜ հասնի այնժամ իմ հուր տենչանքին,
Որը, ծնված իմ մարմնի՞ց, ո՜չ — սիրո՛ւց խոր ու վսեմ,—
Կըվրնջա՜ր,— խենթացած իր կատաղի սլացքից,—
Եւ իմ քոսոտ ձիուկին ներո՜ւմ կտար ու կասեր.—
Դու կարող ես, հնի պես, քա՜րշ գալ ծույլ ու ալարկոտ,
Իսկ ես, սիրուց թեւ առած, պիտի սուրա՜մ նրա մոտ…
(34) Իմ սերըս այսպես կրնայ միմիայն ներելով նայիլ
Զիս կրող ապուշ այդ կենդանիէն պատճառուած դանդաղ
Վիրաւորանքին, երբ քու մօտիկէն ես արագընթաց
Կը հեռանայի.– Քու եղած տեղէն ի՞նչ հարկ կար այդպէս
Աճապարելու։ Մինչեւ վերադարձս, նամակաբաշխին
Իսկ կարիք չը կար։
Ի՞նչ արդարացում իմ խեղճ կենդանին պիտի որոնէ
Երբոր սըրընթաց վազքարշաւն անգամ դանդաղ պիտ՚ թըւի։
Պէ՞տք է որ հովի թեւերուն վըրայ իսկ նըստած ատեն
Զայն ես միշտ մխթեմ. այդպես թեւաւոր արագութեան մէջ
Ոչ մէկ շարժումի զգայնութիւն ես պիտ՚ կրնամ գիտնալ։
Այն ատեն ոչ մէկ ձի պիտ՚ կարենայ իմ ցանկութեան հետ
Կապ պահել կամ քայլ, ուստի ցանկութիւնն (կատարելագոյն
Սէրէն իսկ մղուած) պիտի վըռընչէ – ոչ թմրած մարմին –
Իր կըրակ ու բոց մըրցոյթին մէջէն. բայց սէրը, սէրին
Իսկ սիրոյն համար, պիտ՚ ներէ վտիտ իմ երիվարին.
Բայց որովհետեւ երիվարն քեզմէ երբ կը հեռանար
Կարծես կամովին աւելի դանդաղ յառաջ կ՚ընթանար,
Ես ալ դեպի քեզ պիտ՚ վազեմ արագ, եւ զինք արձակեմ։
Սակայն իմ սերը ներում է կամկար հանցանքը շուտով,
Որ դանդաղընթաց իմ ձին է գործում հոգնությամբ արդար։
Ինչպե՞ս կարող եմ ես հեռանալիս սլանալ փութով.-
Երբ վերադառնամ, այդժա՛մ իմ ճամփին չի լինի դադար։
Եւ ի՞նչ թողություն պիտի ստանա այս խեղճ կենդանին,
Երբ դանդաղ թվա իր կայծակնային վազքը լիարթուն։
Կսուրամ այդժամ, ինձ թեւեր կտա սրընթաց քամին.
Եւ նրան հեծած՝ քեզ մոտ կլինեմ մի ակնթարթում։
Ոչ մի երիվար չի հասնի այդժամ փափագիս անշեջ,
Եւ ցանկությունը, որ արարված է սիրուց մաքրագույն,
Պիտի վրջնա (այնպե՜ս անմարմին) հրո վարգի մեջ.
Բայց սերը այսպե՛ս իմ երիվարին կտա թողություն.
Զի հեռանալիս նա այնպես դժկամ ու դանդաղ գնաց,
Վերադառնալիս ի՛նքս կվարգեմ քեզ մոտ սրընթաց։
Ես կպայթեի դանդաղ ընթացքից էս անասունի,
Թե չիմանայի, որ դու ձիուցս շատ չես նեղանա։
Սիրտս, առանց քեզ, հեռուն էթալու հ՛եչ հավես չունի։
Լրիվ ուրիշ բան, հեռվի՛ց ինքը գար — որ քե՛զ միանա։
Ա՛յ, էդ վախտն իմ ձին, որ հենց քամուց էլ ըլներ սլացիկ,
Կթվար դանդաղ, ու չէ՛ի կարա իրան ներեի։
Ու եթե նույնիսկ քամի՛ն ինձ բերեր, հո՛ղմը ընթացիկ,
Մե՛կ ա, կուզեի, հրեղեննե՛րը քու մոտ բերեին,
Որովհետեւ աշխարհում չկա ընե՛նց ձի, ինչն իմ տենչանքին
Չափ քցի, անցնի։ Իսկ իմ տենչանքը, կատարյալ սերի
Ակունքի՛ց սնած, զի՛լ կվրնջար, կսուրա՛ր ինքնին։
Բայց հմի, սերըս, հանուն հենց սիրո՛, ձիուս կների։
Երբ քեզ եմ թողում, ու հեռուն էթում, ներո՛ւմ եմ սրան։
Բայց քո՛ւ մոտ գալուց, ձիուս կթողամ, քո՛ւ մոտ կսուրամ։
Իմ սերը կների դանդաղությունը
Ծույլ նժույգիս՝ քեզնից հեռանալիս․
Ինչո՞ւ է պետք իզուր շտապողությունը,
Մինչ իմ վերադառնալն այս կողմերից։
Ո՜հ, ո՞նց այդժամ արդարանա խեղճ ձին,
Երբ իսկ սլացքը կթվա դանդաղ։
Այդժամ կխթանեմ հեծած քամին,
Թռիչքն էլ կընկալեմ անչափ հապաղ․
Եւ չեմ գտնի ինձ պետք արագ ձիուն․
Ուստի տենչանքը (կատարյալ կրքի)
Կխրխնջա իր հրեղեն վազքում,
Բայց սերն, այսպես ձիուս կարդարացնի․
Եթե քեզնից նա չէր շարժվում փութով,
Դեպ քեզ ես կվազեմ․ թող գա քայլով։