Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
If there be nothing new, but that which is
Hath been before, how are our brains beguiled,
Which, labouring for invention, bear amiss
The second burthen of a former child!
O that record could with a backward look,
Even of five hundred courses of the sun,
Show me your image in some antique book,
Since mind at first in character was done,
That I might see what the old world could say
To this composed wonder of your frame:
Whether we are mended, or whe'er better they,
Or whether revolution be the same.
 
O sure I am the wits of former days
To subjects worse have given admiring praise.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Եթե չկա ոչինչ նոր, իսկ այն ինչ կա
Եղել է նախկինում, որքա՜ն է մեր ուղեղը խաբված,
Որ, աշխատելով ստեղծագործության համար, կրում է անհաջողություն՝
Երկրորդ ծնունդ նախկին զավակին։
Ո՜հ, որ գրառումը կարողանար հետադարձ նայելով
Գոնե հինգ հարյուր պտույտ արեւի,
Ցույց տար ինձ ձեր պատկերը որեւէ հին գրքում,
Այն ժամանակից, երբ միտքն առաջին անգամ գրանշաններում եղավ իրագործված,
Որ ես կարողանայի տեսնել, ինչ հին աշխարհը կարող էր ասել
Այս կազմված հրաշքի մասին՝ ձեր մարմնի․
Արդյո՞ք մենք ենք շտկվել, կամ արդյո՞ք էլլավ էին նրանք,
Կամ արդյո՞ք շրջապտույտը լինում է նույնը։
 
Ո՜հ, ես համոզված եմ, ուղեղները հին օրերի
Առարկաներին վատագույն տալիս էին հիացական գովասանքներ։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Թե ճիշտ է, որ աշխարհում չկա ոչ մի նորություն,
Այլեւ միայն նախկինում ծնվածներն են պահպանվել
Ի՞նչ խաբկանք է ուղեղին, որ հնարքով ապարդյուն
Վաղուց ծնված մանկանը կրկին փորձում է ծնել։
Երանի թե տարեգիր պատմությունը անողորմ
Հայացքս ետ դարձներ դեպ անցյալը մոռացված,
Արեգակի հինգ հարյուր շրջաններից էլ այն կողմ,
Եւ որեւէ հին գրքում ցույց տար դեմքդ դրոշմված։
Թող տեսնեի, թե ինչ էր հին աշխարհը զրուցում
Գլուխ-գործոց կերտվածքիդ, դեմքիդ մասին բարեձեւ.
Արդյոք նրա՞նք, թե՞ մենք ենք դեպի առաջ ընթանում,
Կամ փոփոխվող ամեն ինչ կրկնությո՞ւն է միաձեւ։

Օ՜, թեեւ ես վստահ եմ, որ մտքերը նախընթաց
Հիացմունքով գովել են ոչ այնքան էլ պերճ անձանց։

Եթե աշխարհում նորություն չկա,
Եւ, նույն բա՛նն է միշտ կրկնվում համաո.
Արժե՞ երկունքի նոր ցավից տնքալ,
Ծնվածին… նորի՛ց ծնելու համար…
Երանի՜ արփին, հրաշքով վերին,
Հինգ հարյուր շրջան ե՜տ վերադառնար,
Եւ մենք տեսնեինք, մատյանում մի հին,
Քո դե՛մքը չքնաղ, կամ՝ մեկն իմանա՛ր,
Թե ի՜նչ են ասել գրքերը նախնյաց
Քո գեղեցկության մասին պաշտելի.—
Մե՞նք ենք ավելի զարգացած, նրա՞նք.
Թե՞ նույն տեղո՜ւմն է մարդկությունն էլի.—

Օ՜, վստահ եմ ես— նրանց գովածը
Բյուր հազա՛ր անգամ քեզանից ցա՜ծ է…

(100) Եթէ նոր ոչինչ գոյութիւն ունի, բացի այն ինչ որ
Առաջուընէ կար, ինչպէ՛ս խաբուեր են մեր միտքերն, որոնք
Ճըգնելով գիւտեր ուզեր են ընել, բայց նախկին զաւկի
Մը բեռը երկրորդ չեն կրցած կըրել, կորսնցուցեր են։

Օ՜, երանի թէ արձանագրութիւնըն յետահայեաց,
Թէ իսկ արեւի հինգ հարիւր անգամ յետդարձ շըրջանով,
Կարենար ինծի ցոյց տալ քու պատկերդ՝ հընատիպ գըրքի
Մը էջերուն մէջ, քանի որ ինքզինք միտքը նախապէս
Տառերով յայտնեց, որպէս զի տեսնել կարենայի ես
Թէ աշխարհը հին ի՞նչ կրնար ըսել քու հըրաշալի
Այս կազմիդ մասին։
                                          Թէ ի՞նչ բանի մէջ մենք ե՛նք բարւոքուած,
Կամ ի՞նչ բանի մէջ անոնք աւելի լաւն էին քան մենք,
Եւ կամ թէ արդեօք նոյն յեղաշրջումը պիտ՚ պատահէ՞ր։

Օ՜, որ անկասկած նախկին օրերու հանճարըն եմ ես,
Որ աւելի վատ նիւթերու տըւած եմ մե՛ծ գովասանք։

Թե չկա նոր բան, եւ պատահածը կրկնվում է զուտ,
Այդժամ ինչպիսի՜ խաբկանքով է մեր ուղեղը սնվել,-
Մեր ուղեղը, որ հայտնություններ է որոնում իզուր՝
Հարկադրելով ծնված մանկանը վերստին ծնվել։
Երանի թե այդ տարեգրությունն, աչքով հետադարձ
Եւ անտեսելով պայծառ արեւի հինգ հարյուր պտույտ,
Ինչ-որ հին գրքում բացեր իմ առջեւ քո պատկերն հանկարծ,
Ուր վեհ տառերով գրված է եղել միտքն աներեւույթ.
Ու ես տեսնեի՜, թե ինչ է պատմում աշխարհն հինավուրց,
Թե ինչ է ասում քո վես կերտության այս զուսպ հրաշքին-
Մե՞նք ենք դյուրակյաց, թե՞ ամենայն ինչ բարւոք էր վաղուց,
Կամ գուցե ամեն բարեփոխություն նո՞ւյնն է մեր աչքին։

Օ՜, վստահ եմ ես, որ վաղ անցյալի ամեն իմաստուն
Վատթարների՛ն է միայն ներբողել իր գովեստն անհուն։

Էս արեւի տակ, առաջ կամ էսօր, նո՛ր բան չի արվում,
Ու նորը հի՛նն ա։ Մեր միտքն ուրեմն — մե՛ջն ա ծուղակի,
Ու չի արարում անըստեղծ մի բան, զո՛ւր ա չարչարվում,
Ու նորածինը էղե՛լ ա արդեն, մի՛շտ ու ուղղակի։
Թե հին ու դեղնած մագաղաթներին հայացք ձգեինք,
Որ ստեղծվել են հինգ-վեց դար առաջ, որ հենց դրա՛նց մեջ
Կերպիդ մոտ մի բան, հենց քու պես չքնաղ, ի հայտ բերեինք,
Որովհետեւ միտքը միշտ սկիզբ ա առե հե՛նց գրվածքներում,
Գուցե տենայինք, որ հին աշխարհը ասե՛լ ա մի բան,
Ինչը նման ա քու չքնաղագեղ, անհաս կերպարին։
Կամ էլ զգայինք, որ շատ ենք փոխվել ու դառել ենք լավ,
Կամ իմանայինք, հասնող կա՞, չկա՞ — քու գոռ տիպարին։

Հին պոետների չքնաղ սերերը ես հո չե՞մ հերքում,
Բայց իրանք, ախր, միշտ քեզնից վատի՛ գովքն էին երգում։

Եթե նոր բան չկա, երկրի վրա,
Ուղեղը մեր ի՜նչ խեղճ է ու չնչին,
Որ, փորձելով ստեղծել, խաբվում է նա,
Երկրորդ ծնունդ տալով նույն զավակին։
Ո՜հ, թե՜ գրվածքը ետ հայացք գցեր
Գոնե հինգ հարյուրակ արեւադարձ,
Ինձ ցույց տար հին գրքում պատկերը ձեր,
Երբ առաջուց էր միտքը գրանցված,
Իմանայի, կարծիքը հների
Այդ հրաշքի մասին՝ ձեր կազմության․
Շտկվել ենք մե՞նք, իրե՞նք են գովելի,
Թե՞ չի փոխվում պտույտը բնության։

Ո՜հ, ես վստահ եմ, ուղեղները հին
Գովքեր էին տալիս վատագույնին։