Սերունդ ենք ուզում ամենաչքնաղ արարածներից,
Որ չվերանա աշխարհից հանկարծ ամեն հրապույր,
Որ վարդի թուփը էկող գարնանը բողբոջ տա նորից,
Ու ծաղկի՛ վարդը, որ չըլնի գարուն — առանց հոտ ու բույր։
Բայց քեզ բանտել ես չքնաղ հայացքիդ զնդանում անհաշտ,
Ուր քու եսասեր էության հուրն ես հավերժ բորբոքում,
Բերքաբեր դաշտը դարձրել ես ըստերջ, անձրեւը՝ երաշտ,
Ոսոխն ես դառել քո՛ւ իսկ էության, քո՛ւ հոգու խորքում։
Ախր էս պահին դո՛ւ ես, ջահե՛լըդ, զարդը աշխարհի,
Գոռ մունետիկը աշխարհ արարող ծաղկազարդ այգու։
Բա խի՞ ես զոռով բողբոջըդ թաղում, որբ թողնում սաղի՛ն,
Ա՛յ ժլատ ընձյուղ, խի՞ ես զուր մսխում հուր թովչանքը քու։
Ախր լափո՛ւմ ես աշխարհը արար — քու վարքով ըմբոստ,
Ոչնչնացնում ես սերո՛ւնդն աշխարհի՝ մնալով անվոստ։