Աստված չանի, որ դարձրեց ինձ հնազանդ քո գերին,
Որ հաճույքիդ ժամերը թեկուզ մտքով ստուգեմ,
Կամ քեզանից ես նրանց ստույգ թիվը հարցնեմ,
Մի՞թե ես քո ճորտը չեմ, որ սպասեմ քեզ լռին։
Երանի թե անմռունչ եւ քո կանչին միշտ խոնարհ,
Բանտարկություն կրեի՝ դատապարտված տանջանքի,
Համբերանքս ամեն մի չարչարանքի դիմանար,
Առանց նույնիսկ որեւէ նախատական մի խոսքի։
Ուր հաճո է քեզ համար, ազատ կարող ես գնալ,
Դու անսահման իրավունք եւ գերագույն ուժ ունես,
Միակ տերն ես ժամերիդ, լիիշխան եւ արտոնյալ,
Եւ ոճիրներ գործելով, պիտի ինքդ քեզ ներես։
Ես պարտ եմ լոկ սպասել կարոտակեզ ու անխոս,
Թեկուզ եւ դա ինձ թվա մի տանջալից տարտարոս։
Այն Աստվածը, որ ի վերուստ ինձ քո ստրո՜ւկն է կարգել,
Քո ճո՛րտը՝ պատրաստ հլու-հնազանդ ենթարկվել կամքիդ,
Արգելե՛լ է ինձ, մտքիս մեջ անգամ, քո վարքը հսկել,
Հաշի՛վը պահել ծախսած ժամերիդ ու ժամանակիդ։
Երբ դու ազատ ես, բայց՝ ո՛չ իմ կողքին, ինձնից բացակա՛,
Ես զգում եմ ինձ ամենից անել բանտում բանտարկված,
Եւ, գրաստի պես, պատրաստ եմ կրել ամե՜ն անարգանք,
Որ դու, աջ ու ձախ, հասցնո՛ւմ ես ինձ, արկածից-արկած։
Եղիր աշխարհում որտե՜ղ որ կուզես եւ ո՜ւմ հետ կուզես,—
Դու ի՛նքդ ես տերը քո ժամանակի, եւ քեզ է վայել
Քո դեմ կատարված մեղքերիդ համար ներել ինքդ քեզ
Եւ, իմ չգործած հանցանքի համար, ինձ դավաճանե՛լ…
Իսկ ես, — ճարըս ի՜նչ,— պիտի սպասեմ՝ թեկուզ դժոխքում,—
Մինչեւ դու մե՜կ-մե՜կ ճորտի՜դ էլ հիշես քո ցոփ վայելքում։
(75) Աստուած չընէ որ, զիս գերիդ ընելէ վերջ,
Մըտածումով իսկ ուզէի հըսկել ես քու
Հաճոյքներուդ, կամ ձեռքիդ տակ գտնըւելով
Ցանկանայի քու ժամերուն հաշիւն պահել,
Երբ ըստիպուած եմ հանդուրժել, գերիդ իբրեւ,
Հաճոյալի քու ժամերուն։
Օհ, աւելի՛ն!
(Հըրամանիդ ակընկառոյց) թող հանդուրժեմ
Քու բանտարկուած ազատութեանըդ բացակայ,
Համբերութեանդ՝ ընտելացած տառապանքի,
Եւ ըսպասող իւրաքանչիւր հըրահանգի,
Առանց որ քեզ ամբաստանեմ նախատինքի
Մեղադրանքով։
Եղիր ո՞ւր որ կը կամենաս.
Ունիս ձեռքիդ տակ զօրաւոր արտօնագիր,
Մենաշնորհում ուզածիդ պէս որոշելու
Ժամանցը քու, եւ ներելու դուն ինքզինքիդ
Քու ոճիրներն անձամբ գործած։
Պարտիմ սպասել,
Թէ իսկ դըժոխք է այսպիսի մէկ ըսպասում.
Եւ չայպանել քու ցանկութիւնդ եւ կամ հաճոյքդ՝
Լինի այդ վատ, եւ կամ՝ բարի թէ իսկ լինի։
Օ՜, Աստվա՛ծ չանի, որ ես, լինելով ստրուկ ու գերի,
Նաեւ ստուգեմ քո զվարճության ժամերը անանց
Կամ թե քեզանից հայցեմ անդադար թիվը ժամերի.
Երբ պարտավոր եմ քեզ համար լինել նոքար ու ժամանց։
Քո հրամանին ու կանչին խոնարհ՝ ես միշտ կտոկամ
Մեր անջատումը, տառապանքները, ինչպես բանտարկյալ,
Եւ, ընտելացած ամեն տաժանքի, ես լո՜ւռ կհոգամ,
Վերքերիս համար ես չեմ համարի քեզ մեղապարտյալ։
Գնա, ուր կուզես, քո արտոնությունն այնքան է հզոր,
Որ դու ես միայն քո ժամանակի տերը ընտրված,
Եւ ինչ էլ անես դու արարքներով քո իրավազոր,
Գիտցիր, որ ներման մենաշնորհը քեզ է արտոնված,
Իսկ ես կսպասեմ, թեկուզ դժոխքի ահեղ տանջանքով,
Բայց քո հաճույքը չեմ դատապարտի մեղադրանքով։
Ինձ քեզ ճորտ կարգող աստվածն արգելեց, որ հրաժարվեմ
Միջամտելուց ու անխառն մնամ քու ժամանցներին,
Ու քու հաստատած վարքականոնին ընդդեմ չվարվեմ,
Ախր մեկըդմիշտ — ես քո՛ւ վասալն եմ — ժամանցիդ գերի՛ն։
Թո որ տառապեմ, միշտ ճորտդ մնամ, մինչեւ ձեն հանես,
Մնամ ձերբակալ կալանավորը — կամքիդ անվողոք,
Իմ համբերանքը, տանջանքիս հլու — մնա ծառա՛դ հեզ։
Հա՛, կչարչարվեմ, բայց լուռ, անծպտուն, ու առանց բողո՛ք։
Գնա, ուր կուզես, քու իրավունքը էնքա՛ն ա հզոր,
Որ դո՛ւ ես տերը քո՛ւ իսկ ժամանց ու քմահաճույքի։
Ու հենց քո՛ւ կամքով — իրավունք ունե՛ս, վաղը կամ էսօր,
Ի՛նքդ ներելու քու հանցանքները, ըստ քո՛ւ հաճույքի։
Դժոխք էլ ըլնի իմ համբերանքը, պիտի՛ սպասեմ,
Ու քու կապրիզից ոչ գանգա՛տ կանեմ, ոչ քեզ բա՛ն կասեմ։
Չանի աստված, ինձ՝ ստրուկը ձեր դարձրած,
Որ զվարճությանը ես ձեր հետեւեմ,
Կամ լինելով ավատառուն երդված,
Ձեր ժամերի հաշիվը պահանջեմ։
Ո՜հ, թող որ, դիմանամ (ձեզ սպասելով)
Բանտված, մինչեւ որ ինձ կնկատեք,
Եւ ընդունեմ ամեն մերժում պատվով,
Եւ ձեզ հանկարծ չմեղադրեմ երբեք։
Եղեք ուր կամենաք՝ ձեր իրավունքն է,
Դուք ձեզ ձեր ժամանակն եք արտոնում․
Ինքներդ եք ընտրում ուզած զբաղմունքը
Եւ ձեր իսկ զանցանքի համար ներում։
Սպասում եմ ես, դժոխային ցավով,
Ձեր վատ, թե՝ լավ զվարճանքն ընդունելով։