Ես սիրում եմ ավելի ուժգին, խանդոտ եւ թաքուն,
Թեեւ գուցե արտաքուստ սերս թվում է տկար.
Ով բարձրաձայն իր սերն է ամենուրեք գովերգում,
Զգացմունքն է իբրեւ իր նա վաճառում հեշտաբար։
Երբ մեր սերը դեռ նոր էր, գարնան ծաղկուն այդ պահին
Ողջունեցի քեզ, ինչպես այն սոխակը դայլայլող,
Որը անուշ երգում է գարունքի հետ արթնացող,
Բայց սրինգն է լռեցնում ամառային օրերին։
Եւ դա ոչ այն պատճառով, որ ամառը հրավառ
Գեղեցկությամբ ու բույրով գարնան նման չի փայլում,
Այլ նվագը հոգեհույզ, երբ հնչում է անդադար,
Սովորական է դառնում եւ հմայքը կորցընում։
Ես լռում եմ մերթընդմերթ, ինչպես սոխակ կամ արտույտ,
Վախենալով, թե երգով կպատճառեմ քեզ ձանձրույթ։
Քանի գնում է, խորո՜ւնկ է դառնում իմ սերն ու հզոր,
Թեեւ ավելի զո՜ւսպ է երեւում դրսից, քան առաջ,
Ի՜նչ արժեք ունի սե՛րն այն,— թեկուզ եւ անբասիր ու խոր,
Որն ամեն քայլի ազդարարվո՜ւմ է ամենքի առաջ։
Գարնան այն պահին, երբ դեռ նո՜ր էր մեր սերը դալարում,
Ես այնպե՜ս էի ողջունում նրան երգով զվարթուն,
Ինչպես սոխա՛կն է վաղ ամռան սեմին թփից դայլայլում,
Իսկ ապա՝ լռում, եւ իր սրինգի երգը ընդհատում
Ո՛չ նրա համար, որ ամառն այսօր պակաս է դյութում,
Քան այն օրերին՝ լցված սոխակի երգով սգավոր,
Այլ ա՛յն պատճառով, որ ձանձրալի՜ է ամեն կրկնություն,
Եւ դադարում է հմայել ա յն, ինչ դառնում է սովո՜ր…
Դրա համա՛ր է, որ նախընտրում եմ ես հաճախ լռել,
Քան թե իմ երգով, քեզ,— Աստվա՜ծ չանի,— ձանձրո՜ւյթ պատճառել։
(83) Արտաքնապէս թէպէտ տըկար կ՚երեւայ,
Սէրըս սակայն կը զօրանայ աւելի.
Ես նըւազ չէ՛ որ կը սիրեմ, թէպէտեւ
Արտաքին տեսքն այսպէս նըւազ ցոյց կուտայ։
Այն սէրը զոր տիրոջ լեզուն ամէն տեղ
Կը տարածէ, զայն չափազանց գովելով,
Սէրն այդ կարծես շուկայի մէջ վաճառքի
Հանուած ապրանք ներկայանար մի միայն։
Մեր սէրը նոր էր, եւ միայն գարնան մէջ,
Զայն երգերովս երբ ողջունել կ՚ուզէի,
Ինչպէս սոխակը Ֆիլօմէլ կ՚աւետէ
Ամրան գալուստը ըսկիզբին երգելով,
Եւ կը դադրի, կը դադրեցնէ իր երգերն
Երբ իր օրերը հասուննան ու աճին։
Ոչ թէ ամառն որովհետեւ աւելի
Ն՚ւազ հաճելի է հիմա, քան ողբակոծ
Երբ երգերով կ՚անդորրացնէր գիշերներն,
Այլ խելացնոր ձայներգութեամբ ամէն ճիւղ
Իր յանկերգով բեռնաւորուած կը ճնշէ,
Եւ միասին աճած, մեծցած քաղցրութիւնք
Կը կորսնցնեն իրենց այնքան սիրելի
Բերկրութեան հետ նաեւ իրենց հըրապոյր։
Ուստի, իրեն նըման ես ալ, իմ լեզուն
Զսպել երբեմըն կը փորձեմ, քանի ես
Իմ երգերովս քեզ ձանձրացնել չեմ ուզեր։
Հզոր է սերս, թեեւ արտաքուստ թույլ է երեւում.
Պակաս չեմ սիրում, թեեւ բոլորին թվում է այդպես։
Առուծախ եղած սերն ամենեւին երկար չի տեւում,
Երբ տիրող լեզուն հայտնում է նրա գինը չարչու պես։
Նոր էր մեր սերը, որ նայեց գարնան քաղցրաբույր դեմքին,
Եւ անուշ երգով սիրտս ուզում էր ողջունել նրան,
Ինչպես Փիլոմելն իր երգն է երգում ամառվա շեմքին,
Բայց չի հնչեցնում իր սրինգն հասուն երկնքում ամռան.
Ո՛չ այն պատճառով, թե հաճելի չեն օրերը նրա,
Երբ գիշերվա մեջ նրա տաղերը թախծոտ են այնքան.
Վայրի մեղեդին նոր բեռ է դնում ճյուղերի վրա,
Եւ բույրն է կորչում, երբ դառնում է նա առօրեական։
Այդպես նաեւ ես, գերադասում եմ երբեմն լռել,
Քանզի չեմ ուզում քեզ իմ երգերով ձանձրույթ պատճառել։
Իմ սերը հիմի ավելի՛ ա թունդ, բայց սո՛ւս ա անում —
Թո՛ւլ ա էրեվում։ Բայց չմտածե՛ս — սերըս տկար ա
Է՛ն մեկի սիրուց, ով իրա սերը աճո՛ւրդ ա հանում,
Ամենքի առաջ, հպարտ, անայլայլ ու ափաշկարա։
Հիշո՞ւմ ես, որ ես շա՛տ էի երգում սիրո գարունքին,
Հենց սոխակի պես (հեգ Փիլոմելի*), անվերջ, սրտալի։
Բայց Փիլոմելը հենց որ հասնում ա ամառվա շեմքին,
Քիչ-քիչ ու դանդաղ, իրա երգերին դադար ա տալի։
Էն օրերի պես — գարո՛ւն ա հիմի, զվարթ ու թնդուն,
Բայց էլ չեմ երգում։ Որ սուս չանեի, երգըս կդառնար
Չափազանց ծանր — ու ծառը սիրո (չքնաղ ու խնդուն)
Էլ չէր դիմանա, ու անուշ բերքը գուցե դառնանա՛ր։
Սրա համար էլ, լեզուս կկծեմ — մեկ-մեկ սո՛ւս կանեմ,
Որ չըլնի հանկարծ, որ իմ երգերով գլուխդ տանեմ։
* Փիլոմելն ու Պրոկնեն Աթենքի արքա Պանդիոնի դուստրերն էին։ Դաժան Տերեւսը հետապնդում ա սրանց, ու աստվածները Փիլոմելին դարձնում են ծիծեռնակ, Պրոկնեին՝ սոխակ (լատինական տրադիցիայով՝ հակառակը)։ Տերեւսը բռնաբարում ա Փիլոմելին ու պսակվում ա Պրոկնեի հետ։
Իմ սերն աճել է, սակայն ոչ տեսքից.
Սիրում եմ շատ՝ թվում է հակառակը.
Մեծ սերը տարբերվում է ապրանքից,
Որն ամենուր գովում է վաճառակը։
Մեր սերը նոր էր, մեր սիրո գարունն էր,
Երբ ես այն իմ երգով էի օրհնում,
Այդպես գարնանը Ֆիլոմելն երգում է,
Ամռանը ճոխ՝ շվին իր լռեցնում.
Այսօր ամառը ոչ պակաս շքեղ է,
Քան երբ ներա օրհներգն էր տարածվում,
Բայց լի են երգերով բոլոր ճյուղերը,
Եւ լիացած՝ հմայքն է պակասում։
Եւ ես իր պես փորձում եմ քիչ երգել,
Զի չեմ ուզում երգով քեզ ձանձրացնել։