Մեղքիդ համար մի տխրիր, առանց փշի վարդ չկա,
Կոկոնի մեջ քաղցրաբույր զազիր որդերն են ապրում
Պղտորում են տիղմերը աղբյուրները արծաթյա,
Արեգակին եւ լուսնին սեւ ամպերն են քողարկում։
Չկան անմեղ հոգիներ, մեղքեր բոլորն են գործում.
Ես՝ այստեղ եմ մեղանչում, ամեն տողում ցանկացած,
Լիազորված լինելով մեր մեղքերն եմ բաղդատում
Եւ փնտրում եմ թողություն քո մեղքերին հռչակված։
Զգայական հեշտանքիդ սխալներն եմ ես մեկնում,
Եւ լինելով թշնամիդ, ես պաշտպան եմ դառնում քեզ,
Բայց իմ դեմ եմ ձեւական պաշտպանություն նկրտում,
Եւ իմ վրեժն ու սերը պատերազմում են այնպես,
Որ ակամա այս գողին դառնում եմ ես հանցակից,
Որը այնքան չարախինդ գողանում է ինձանից։
Մի՛ տրտմիր երբեք չարածիդ համար,
Վարդը փուշ ունի, իսկ աղբյուրը՝ դիրտ.
Բիծ ունի նույնիսկ արեւ՜ը անմար
Եւ որդ՝ մինչեւ իսկ կոկո՛նը վարդի։
Անմեղ մարդ չկա՜,— մեղսոտ եմ եւ ե՛ս,
Որ թողությո՜ւն եմ տալիս քո մեղքին,—
Արդարացումներ հորինած պես-պես
Եւ ինձ թուլությամբ եղծելո՛վ կրկին։
Որպես պաշտպան եմ ես գալիս Ատյան,
Պաշտպանելով… իմ կողմին հակառա՛կ,
Եւ իմ մեջ, սիրո եւ ատելության
Այնպիսի մա՜րտ է սկսվում ներհակ,
Որ Ես պաշտպա՜ն եմ դառնում, աջակի՛ց
Այն գողի՛ն, որը… թալանո՜ւմ է ինձ։
(77) Մի՛ ցաւիր երբեք այն բանին համար որ գործած ես դուն.
Վարդերը՝ փուշեր ունին, իակ արծաթ ցայտաղբիւրներն՝ ցեխ,
Ամպերը՝ ինչպէս ե՛ւ խաւարումներ՝ կը բծաւորեն
Լուսինն ու արեւ, նաեւ գարշելի որդը կը սընի
Ամենաքաղցրիկ կոկոնին ալ մէջ։
Յանցանքներ ամէն
Մարդեր կը գործեն, եւ մինչեւ իսկ ես՝ նոյն յանցանքի մէջ,
Այլոց բաղդատմամբ քու մեղանչումներն արդարացնելով,
Ինքզինքըս մասամբ դատապարտելով, եւ քու զանցումներն
Ալ դարմանելով, եւ մեղքերը քու միշտ չըքմեղելով՝
Աւելի քան դուն զանոնք գործեր ես։
Քանզի տռփական
Քու զանցումիդ մէջ իմաստ կը բերեմ – քու ընդդիմադիրդ
Ինքը կը դառնայ քեզի փաստաբան – եւ ես անձիս դեմ
Օրինաւոր դատ կը սկսիմ բանալ։
Այնպիսի ներքին
Պայքար կայ սիրոյս, ատելութեանս մեջ, որ ես մեղսակից
Պարտիմ դառնալ զիս դաժան կողոպտող քաղցըր այդ գողին։
Մի՛ թախծիր երբեք արածիդ համար եւ լավ իմացիր.
Անփուշ վարդ չկա, զուլալ շատրվանն անգամ տիղմ ունի,
Միշտ չեն շողշողում արեւ ու լուսին երկնքում անծիր,
Ծաղիկների մեջ նստած է զազիր որդը գողունի։
Զի բոլոր մարդիկ մեղքեր են գործում, այդպես նաեւ ես,
Համեմատությամբ չարաշահելով քո անունը հար,
Մեղանչում եմ միշտ՝ լոկ դարմանելու քո մեղքերը վես,
Եւ գիշեր ու զոր թողություն խնդրում մեղքերիդ համար։
Քո զգայական մոլությունն եմ ես անվերջ չքմեղում,-
Այսպես թշնամիդ դատապաշտպան է հավետ կանգնել քեզ,-
Ի՛մ դեմ եմ միայն ես օրինավոր բողոքներ հղում,
Եւ սեր ու նողկանք պատերազմում են իրար դեմ այնպես,
Որ մնում է ինձ միայն մեղսակից դառնալ ակամա
Այն անուշ գողին, որ թալանո՜ւմ է ինձնից անխնա։
Էլ ամեն անգամ արածիդ համար զուր մի՛ փոշմանի։
Անփուշ վարդ չկա, ու տի՛ղմ ա տակը զուլալ ախպրի։
Արեւ ու լուսնի անարատ դեմքը բազում բիծ ունի,
Չար որդը կարա ծաղկաբաժակն էլ լրիվ քրքրի։
Աշխարհը լիքն ա մեղսագործ մարդով։ Ես էլ` իրանց մեջ։
Բա ո՞նց թարս նայեմ քու հանցանքներին կամ ծուռ քայլերին։
Ինքս ապական, միշտ կուլ եմ տալի մեղքերդ անվերջ,
Ներելով դրանք, ոնց որ գթասիրտ մի երկինք վերին։
Խոհերս անվերջ արդարացնում են քու զգայական
Մեղքե՛րը բազում, ինձ դարձնում վկան — ի՛մ թշնամության,
Ու ինքըս իմ դեմ հա՛յց եմ հարուցում, մի հայց դատական,
Ու նույնամարմին էս պատերազմում սեր-ատելության։
Ե՛ս, հենց ինքս ի՛նձ, անվերջ դարձնում եմ հենց քե՛զ հանցակից,
Ո՛վ իմ քաղցր գող, որ թալանում ես — թշնամո՛ւդ, հենց ի՛նձ։
Թող քեզ այլեւս չտանջեն մեղքերդ․
Աղբրում կա տիղմ եւ վարդն ունի փշեր․
Ամպում են եւ լուսինը եւ արեւը,
Եւ քաղցրագույն պտղում կապրեն որդեր։
Բոլորն են սխալվում, ու նաեւ ես՝
Բաղդատությամբ քո մեղքը մեղմելով,
Ինձ պղծելով հարթում եմ վրեպդ այսպես՝
Քեզ ավելին, քան հարկ է ներելով․
Քո զգացմունքով եմ մեղքդ բացատրում,
Եւ քո ներհակն է այժմ փաստաբանդ,
Եւ ինքս իմ դեմ ես հայց եմ հարուցում․
Այնպես են մարտնչում իմ սերն ու ատը,
Որ ակամա դառնում եմ հանցակից,
Անուշ գողին, որ կողոպտում է ինձ։