16 Էմին
Բայց, ինչո՞ւ, ասա՛, դու ավելի սուր զենք չեն գործածում,
Ժամանակի՛ն, – այդ նե՛նգ բռնակալին հաղթելու համար,
Քան իմ խե՜ղճ ձոներն ու ներբողնե՜րը իմ մահկանացու,
Որոնք անզո՜ր են կուրծք տալ դավերին նրա անհամար:
Հիմա, երբ կյանքիդ զենիթում ես դու, ամուրի՛ իմ սեր,
Քանի՜ կուսական ու թարմ պարտեզներ՝ դեռ բերք չտված,
Սիրով կտենչան սնել քո ձեռքով ցանված ծաղիկներ,
Քեզ պե՛ս, քեզանից ավելի չքնա՛ղ և քեզնի՜ց սերված…
Այդ զենքո՛վ միայն կարող ես հաղթել դու ժամանակին,
Քանզի, եթե դու հույս դնես միայն գրչիս վրա խե՜ղճ,
Դժվա՜ր թե հասնի քո հմայքը սեգ գալիք սերընդին,
Եվ քո աչքերի լույսը շողշողա նրա աչքի մեջ:
Շարունակվո՜ւմ են միայն տրվելո՛վ ու նվիրվելո՛վ,
Եվ հավե՜րժ ապրում՝ իր զավակի մեջ միշտ նորոգվելով:
Order:
3