2 Տողացի

Երբ քառասուն ձմեռներ պաշարեն քո ճակատը,
Եւ փորեն խորը ակոսներ քո գեղեցկության դաշտում,
Քո երիտասարդության հպարտ զգեստը՝ այսքան հայացք գրավող հիմա
Լինելու է քրքրված շոր՝ փոքր արժեք ունեցող:
Այնժամ, թե հարց տան, ուր է քո գեղեցկությունը,
Ուր են բոլոր գանձերը քո ծաղկուն օրերի,
Ասելը, թե ներսում են քո սեփական խոր ընկած աչքերի
Ամենակեր ամոթ կլիներ եւ վատնող գովասանք:
Որքա՜ն ավելի գովելի, արժանի է քո գեղեցկության օգտագործումը,
Եթե դու կարող ես պատասխանել․ «Իմ այս չքնաղ երեխան
Ի մի կբերի իմ հաշիվը եւ կարդարացնի իմ ծերությունը»,
Հաստատելով իր գեղեցկությունը քո ժառանգը լինելով:

Դա կլիներ՝ նորաստեղծ* լինել, երբ դու ծեր ես,
Եւ տեսնել քո արյունը տաք, երբ դու զգում ես, այն սառն է:

 

* «երիտասարդ»

Order: 
1