Չքնաղագույն արարածներից մենք ցանկանում ենք շատացում,
Որ դրա շնորհիվ գեղեցկության վարդը երբեք չկարողանա մեռնել,
Բայց քանի որ հասունը պիտի ժամանակի հետ մեռնի,
Նրա քնքուշ ժառանգը կարող է կրել իր հիշողությունը.
Բայց դու, նշանված քո սեփական լուսավոր աչքերի հետ,
Կերակրում ես քո լույսի բոցը քո ինքնա-էության վառելիքով,
Պատրաստելով սով՝ ուր առատություն է,
Ինքդ քեզ թշնամի, քո քաղցր ինքնության նկատմամբ շատ դաժան:
Դու, որ հիմա աշխարհի թարմ զարդն ես
Եւ միակ մունետիկը ծաղկուն գարնան,
Միջում քո սեփական կոկոնի թաղում ես քո բովանդակությունը,
Եւ, քնքուշ կծծի, ծախսվում ժլատության մեջ.
Խղճա աշխարհը, կամ էլ որկրամոլ եղիր,
Ուտելու համար աշխարհի հասանելիքը գերեզմանի եւ քո կողմից: