13 Տողացի
Ո՜հ թե դուք լինեիք ձերը*․ բայց, սեր, դուք
Ոչ ավելի եք ձերը, քան դուք ինքներդ այստեղ ապրում եք.
Ընդդեմ այս գալիք վերջին դուք պետք է պատրաստվեք,
Եւ ձեր քաղցր կերպարը մեկ ուրիշին տաք.
Ուրեմն պետք է այդ գեղեցկությունը, որը դուք պահում եք վարձով
Չգտնի ավարտ․ այդժամ դուք կլինեիք
Ձեր սեփականը կրկին, ձեր մահից հետո,
Երբ ձեր քաղցր զավակը ձեր քաղցր ձեւը կկրի:
Ո՞վ թույլ կտա, որ այդպիսի չքնաղ տունը տապալվի,
Որին խնամքը պատվով կարող է պահել
Ընդդեմ հողմերի պոռթկումների ձմռան օրվա
Եւ մահվան հավերժ ցրտի անպտուղ կատաղության:
Ո՜հ, ո՛չ մեկը, բացի մսխողից. թանկագին իմ սեր, դուք գիտեք
Դուք Հայր ունեիք, թող ձեր Որդին էլ ասի այդպես:
* Թերեւս, անմահ լինելու կամ ժամանակի մեջ անփոփոխ մնալու
մասին է խոսքը։
Order:
1