12 Տողացի
Երբ ես հաշվում եմ ժամացույցը (զարկերը), որ ասում է ժամանակը,
Եւ տեսնում եմ, քաջ օրը սուզվում է տհաճ գիշերվա մեջ,
Երբ ես տեսնում եմ մանուշակը թոշնած,
Եւ սամույր գանգուրներ՝ ամբողջն արծաթված վրան սպիտակով,
Երբ վսեմ ծառեր եմ տեսնում զրկված տերեւներից,
Որոնք երբեմնի շոգից էին պատսպարում հոտը,
Եւ ամառվա կանաչը բոլորը կապված խուրձեր՝
Տարվող սայլերին սպիտակ եւ կոշտ մորուքով.
Հետո քո գեղեցկության մասին եմ ես հարց տալիս,
Որ դու վատնված ժամանակի հետ, պետք է գնաս,
Քանի որ անուշեղենն ու պերճանքները իրենց անտեսում են,
Եւ մահանում են, հենց որ տեսնում են, ուրիշներն են աճում,
Եւ ոչինչ ընդդեմ Ժամանակի գերանդու չի կարող պաշտպանել․
Բացի սերնդից, որը կընդդիմանա նրան, երբ նա քեզ վերցնի այստեղից:
Order:
1