10 Տողացի

Ամոթից ժխտի՛ր, թե դու տածում ես սեր որեւէ մեկի հանդեպ,
Ո՞վ է ինքն իր համար այդքան անմիտ:
Համաձայնվենք, թե ուզես, դու սիրված էս շատերից,
Բայց այն, որ դու ոչ ոքու չես սիրում, դա առավել ակնհայտ է.
Որովհետեւ դու այդքան համակված ես դաժան ատելությամբ,
Որ ընդդեմ ինքդ քեզ դու կանգ չես առնում դավես,
Ձգտելով այդ գեղեցիկ տանիքը՝ փլելու համար
Որի վերանորոգումը պետք է լինի քո գլխավոր ցանկությունը.
Փոխի՛ր քո միտքը, որ կարողանամ փոխել իմ կարծիքը:
Արդյո՞ք ատելությունն ավելի լավ պիտի բնակեցված լինի, քան ազնիվ սերը:
Եղիր ինչպես քո ներկայությունն է, գթասիրտ եւ բարի,
Կամ ինքդ քո նկատմամբ գոնե բարեսիրտ եղիր.

Կերտի՛ր քեզ մեկ ուրիշին՝ սիրո համար ինձ,
Որ գեղեցկությունը դեռ կարողանա ապրել քոնոնց կամ քո մեջ:

Order: 
1