16 Տողացի
Բայց ինչո՞ւ դուք մի ավելի զորեղ ուղով չեք
Պատերազմում ընդդեմ այս արնախում բռնակալի՝ Ժամանակի,
Եւ ամրացնում ինքներդ ձեզ քայքայումից
Միջոցներով ավելի օրհնյալ, քան իմ սին տողերը:
Հիմա կանգնած եք գագաթին երջանիկ ժամերի,
Եւ շատ կուսական այգիներ, դեռ անտունկ,
Առաքինի ցանկությամբ կընդունի ձեր կենդանի ծաղիկները,
Շատ ավելի նման, քան ձեր նկարած կեղծիքը.
Այսպես պետք է որ գծերը կյանքի, կյանքը վերականգնեն*
Որը այս ժամանակի մատիտը կամ իմ աշակերտական գրիչը
Ոչ ներքին արժանիքը, ոչ էլ արտաքին գեղեցկությունը
Կարող է անել որ դուք ինքներդ ապրեք մարդկանց աչքերում.
Տալով ինքներդ ձեզ շարունակում եք պահպանել ձեզ,
Եւ դուք պետք է ապրեք պատկերված ձեր սեփական քաղցր հմտությամբ:
* Խրթին դարձված է։
Order:
1