9 Տողացի
Արդյո՞ք վախն է թրջելու այրու աչքը
Որ դու սպառում ես ինքդ քեզ միայնակ կյանքում:
Ա՜հ, եթե դու անզարմ պատահի մեռնես,
Աշխարհը կողբա քեզ ինչպես անզուգ կինը.
Աշխարհը կլինի քո այրին եւ միշտ կլացի,
Որ դու ոչ մի կերպարանք քո չթողնես քո ետեւից,
Երբ յուրաքանչյուր սովորական այրի կարող է պահել,
Երեխաների աչքերով իր ամուսնու կերպարանքը մտքում.
Տե՛ս, ինչը որ մսխողը աշխարհում ծախսում է
Սոսկ փոխում է իր տեղը, քանի որ աշխարհը դեռ վայելում է այն,
Բայց գեղեցկության կորստով այն ունենում է աշխարհում իր վերջը,
Եւ պահելով չօգտագործված օգտվողն այդպիսով ոչնչացնում է այն.
Չկա սեր հանդեպ ուրիշների այն սրտում
Որ իր իսկ նկատմամբ այդպիսի սպանիչ ոճիր է կատարում:
Order:
1