1 Սամվել
Ժառանգ ենք տենչում ամենաչքնաղ էակներից մենք,
Որ անհիշատակ չնահատակվի վարդը պերճության.
Մինչ ալեւորին վախճան է բերում ժամանա կնենգ,
Նրա դեռատի զավակն է կրողն հիշատակության:
Բայց դու, սիրելիս, քո իսկ աչքերին կարգված լինելով,
Միայն սեփական նյութով ես սնում լույսդ բոցակեզ.
Ուր լիություն է, դու տարածում ես ահավոր մի սով
Եւ այդպես դառնում անգութ թշնամի` միայն ինքդ քեզ:
Դու, որ տակավին համայն աշխարհի պճնանքն ես անշեջ,
Նաեւ միածին ազդարարը քո ծաղկավետ գարնան,
Քո գոյությունը թաղում ես իզուր բողբոջներիդ մեջ
Եւ, քնքո՛ւշ ժլատ, կործանում ես մի սերունդ աննման.
Խղճա աշխարհին, որ չհամարեն մարդիկ քեզ ագահ,
Քանզի այս կյանքի հաճույքի կողքին գերեզմա՛ն էլ կա:
Order:
5