2 Սամվել
Քառասուն ձմեռ երբ որ պաշարեն քո ճակատը վես
Եւ խոր ակոսներ փորեն դաշտի մեջ քո գեղեցկության,
Քո ջահելության չքնաղ զգեստը, որ սեգ է այնպես,
Դառնալու է մաշված ցնցոտի` անշուք եւ ունայն:
Եթե քեզ հարցնեն, թե որտեղ է քո պերճությունն անշեջ,
Կամ ուր են կորել կրքոտ օրերիդ գանձերը ընտրյալ,
Թե պատասխանես ` միայն փոս ընկած այդ աչքերի մեջ,-
Ինքնաանարգա՜նք միայն կլինի գովեստն այդ շռայլ:
Բայց ի՜նչ գովեստի արժան կդառնար պերճանքդ անմեռ,
Եթե ասեիր. «Չե՛ որ որդիս է այդ գեղեցկության
Կրողն արժանի, եւ թողությունս նրա մեջ է դեռ»-
Կ`իրականանա՜ր պերճանքդ նրա տեսքով աննման.
Այն նո՛ր կլինի, մինչդեռ դու արդեն ահել կլինես
Եւ տաք կտեսնես քո արյունը, որ սառած է այնպես:
Order:
5