4 Տողացի
Շռայլ սիրուն, ինչո՞ւ ես դու ծախսում
Քեզ վրա քո գեղեցկության ժառանգությունը։
Բնությունը կտակելով չի տալիս ոչինչ, բայց միայն վարձակալությամբ,
Եւ լինելով առատաձեռն նե տալիս է վարձով նրանց, ովքեր ազատ* են․
Ուրեմն, չքնաղ ժլատ, ինչո՞ւ ես դու չարաշահում
Առատ նվերը, տրված քեզ, վերադարձնելու համար։
Անշահույթ վաշխառու, ինչո՞ւ էս դու օգտագործում
Այսքան մեծ գումարների գումար, բայց չունես ապրուստ։
Չէ՞ որ գործարք կնքելով քո հետ միայն,
Դու ինքդ քեզ, քո քաղցր անձին ես խաբում․
Ապա ինչպե՞ս, երբ Բնությունը կոչի քեզ գնալ,
Ի՞նչ ընդունելի հաշիվ կկարողանաս դու թողնել՞
Քո չօգտագործված գեղեցկությունը պետք է թաղված լինի քեզ հետ,
Մինչդեռ օգտագործված՝ կապրի որպես քո կատարածու։
* Բնագրի այս տողում ե՛ւ «frank» եւ «free», ունեն մոտիկ իմաստ,
սակայն երկրորդը կարող է ունենալ նաեւ բարոյականությամբ
ազատ լինելու ակնարկ։