1 Դավթյան
Մենք ուզում ենք, որ չքնաղ էակները կրկնվեն,
Որ անթառամ միշտ մնա քնքուշ վարդը գեղության,
Հասունները թարշամած դամբանի մեջ թող հանգչեն,
Նրանց հուշը՝ որդիներն անմար պահեն հավիտյան։
Իսկ դու, սիրուն աչքերիդ սիրահարված լինելով
Եւ քո բոցը սնելով քո իսկ հյութով սեփական,
Առատության փոխարեն տարածում ես միայն սով,
Եւ հենց ինքդ դառնում ես քո թշնամին չարակամ։
Դու, որ միայն հիմա ես կենաց ծառը զարդարում,
Եւ կարճատեւ գարունքի մունետիկ ես վաղանցիկ,
Թարմ ավիշդ ծաղկալի բողբոջիդ մեջ ես թաղում,
Ժլատությամբ կործանում քո սերունդը գեղեցիկ։
Օ՜, մի՛ լինիր այդպես չար, գթա քեզ եւ աշխարհին,
Եւ ապագա քո բերքը զուր մի հանձնիր բիրտ մահին։
Order:
2