1 Թարումեան
Տենչում ենք բերք չքնաղ էակներից,
Որ չմեռնի կյանքի գեղեցկությունը,
Իսկ երբ թոշնի հասունը նրանցից
Ժառանգն իր նուրբ պահի հիշողությունը․
Բայց դու լույս աչքերիդ հետ նշանված,
Քո էության բոցով քեզ հրկիզում ես,
Այնտեղ, ուր լիություն է՝ սով սփռած․
Քո քաղցր անձի բիրտ թշնամին հենց դու ես։
Դու, որ այսօր պերճանքն ես աշխարհի
Եւ գույնզգույն գարնան ավետաբերը,
Թաղում ես քեզ քո բողբոջում բերրի
Եւ, գիրգ ժլատ, մսխում ես շնորհքներդ։
Խղճա աշխարհը․ կամ անկուշտ եղիր,
Եւ կեր շիրմիդ հետ բերքը աշխարհի։
Order:
7