1 Էմին
Մենք տենչում ենք, որ ամեն գեղեցիկ էակ բազմանա.
Եվ գեղեցկության վարդենին հավետ զարդարվի ծաղկով.
Սակայն, քանի որ ամեն ծերացող պիտի մահանա,
Ապա կարող է նա անմահ մնալ միայն ժառանգով:
Սակայն դո՛ւ, տարված քո հմայքներով ու գեղեցկությամբ,
Քո կենսավիշով լոկ քո աչքի լո՛ւյսն ու Քե՜զ ես սնում,
Թալանելով Քեզ ներո՜ւմ չունեցող մի շռայլությամբ,
Եվ դարձած Քո՛ իսկ սեփական անձի ոսոխն աններում:
Դո՛ւ, որ հիրավի արար աշխարհի զարդարա՜նքն ես պերճ,–
Միա՜կ մունետիկն այս, կարծես աշուն չունեցող գարնան,
Բավարարվում ես սեփական սաղմդ թաղելով քո մեջ,
Շռա՜յլ լինելով ժլատության մեջ անգետի նման:
Գթա՜ աշխարհին, եթե չե՜ս ուզում մահը թալանի
Ա՛յն, ինչ աշխարհում պիտի քո հուշը պահեր կենդանի:
Order:
3