2 Էմին
Երբ չորս անգամ տաս ձմեռներ ահեղ
Կնճիռներ գծեն քո թարմ ճակատին,
Երբ գեղեցկության հանդերձը շքեղ
Դառնա մաշված ու անպետք ցնցոտի
Դու, այն հարցումին, թե «Որտե՞ղ մնաց
Ջահել օրերի քո հմայքը թանկ»,
Պատասխանես՝ «Իմ աչքերում խամրա՜ծ» –
Ամո՜թ կլինի այդ և սին պարծա՛նք:
Որքա՜ն ավելի քեզ կվայելեր,
Եթե դու ասե՛լ կարողանայիր,
Թե ջահել կյանքիդ գանձը չի՜ կորել,
Այլ փոխանցվել է քո երեխային,
Որ ջերմացնո՜ւմ է արյունդ սառչող
Եվ նորից ծնվում՝ քո մահվան կանչով:
Order:
3