2 Դավթյան

Երբ քառասուն ձմեռներ դաշտը քո սեգ ճակատի — 
Կնճիռներով ակոսեն անգթաբար ու դաժան, 
Այն կդառնա մի վանող եւ անպիտան ցնցոտի,
Մի հասարակ խնամքի մինչեւ անգամ անարժան։
Եթե հարց տան, թե ո՞ւր է գեղեցկությունդ ջահել,
Ո՞ւր է գանձը թանկարժեք ծաղկափթիթ օրերիդ,
Պատասխանես՝ թե սուզված աչքերիդ մեջ են թաղվել,
Դա մի գովեստ կլինի չարդարացված եւ անմիտ։
Սակայն որքա՜ն վայելուչ, տեղին գովեստ կլիներ,
Եթե հպարտ ասեիր՝ իմ ժիր, չքնաղ այս տղան,
Պիտի դառնա ժառանգված գեղեցկությունս անմեռ,
Եւ կտեսնեմ նրա մեջ չքմեղումն իմ ծերության։

Ահա այդպես կզգայիր, որ քո արյունը սառչող
Կրկին անգամ է եռում զավակի մեջ քո աճող։

Order: 
2