3 Թարումեան

Ասա դեմքին, որ հայելում տեսնում ես,
Եկել է ժամ կերտել այն նոր մարմնում,
Իսկ այլապես՝ աշխարհն արհամարհում ես,
Ինչ-որ մի մոր ես դու դժբախտացնում։ 
Եւ ո՞ւր է նե, ում անաղարտ ալուցքը
Քո հերկագործությունը չվերցնի։
Կամ ո՞վ է նա, ում եսասեր մոլուցքը
Անմիտ դարձնի՝ սերունդը կասեցնի։
Դու հայելին ես մորդ ու քեզնով
Նա իր կյանքի Ապրիլն է հետ դարձնում․
Եւ դու կնճռոտ տարիներիդ միջով,
Քեզ կտեսնես ոսկի այս օրերում։

Բայց թե կապրես, որ չհիշվես հավետ,
Մեռի՛ր մենակ, պատկերն էլ քո քեզ հետ։

Order: 
7