4 Թարումեան
Սիրուն շռայլ, ինչո՞ւ ես դու ծախսում
Վրադ՝ քեզ ժառանգված գեղեցկությունը․
Ոչ զերդ նվեր․ պարտքով է այն հանձնում,
Ազատներին առատն Բնությունը․
Ինչո՞ւ ես չարարկում, չքնաղ ժլատ,
Մի գանձ, որ պետք է դեռ վերադարձնել։
Ինչո՞ւ ես, անօգուտ ծախսում անդարդ
Հսկա գումար, բայց չես կարող ապրել։
Գործարքներով, կնքվող միայն քեզ հետ,
Անուշ էակ, խաբում ես ինքդ քեզ․
Երբ Բնության կոչով մեկնես հավետ,
Այդ ի՞նչ հաշվեկշիռ պիտի թողնես։
Քեզ հետ գեղեցկությունդ կթաղվի,
Մինչ ներդրված՝ շահույթ դեռ կբերի։
Order:
7