3 Էմին
Նայիր հայելուն և ասա քեզ ու քեզ նմաններին,–
«Ժամանա՛կն է, որ այս դեմքն իր նման մի դե՛մք ծնի նոր»,
Զի, եթե անդարձ կորչի ալ գույնը քո վաո այտերի,
Մեզ կթալանե՜ս և օրհնությունից կզրկե՛ս մի մոր:
Ո՞վ է այն չքնաղ գեղուհին, ասա՛, որը չուզենար,
Որ քեզ պես մեկը իր կույս արգանդի պտուղը քաղի,
Եվ կամ՝ ո՞վ է այն ինքնասիրահար ջահե՛լը հիմար,
Որ իր սերունդը եսասիրության շիրիմում թաղի…
Դու քո չքնաղ մոր հայելին ես պերճ, և մայրդ բարի
Տեսնում է քո մեջ վառ ապրիլներն իր ջահել օրերի,
Ճիշտ այդպես և դո՛ւ, ի հեճուկս խոր քո կնճիռների,
Գարուն կտեսնես՝ ձյունոտ տարիքիդ պատուհաններից.
Իսկ թե մոռացման համա՛ր ես ապրում փուչ ու անհեթեթ,
Կմեռնես մենա՛կ, և քո պատկե՛րն էլ կմեռնի քեզ հետ…
Order:
3