4 Էմին

Օ՜, չքնա՜ղ վատնիչ, ինչու ես շռայլ դու վատնում էլի
Գեղեցկությո՜ւնն այն, որ ժառանգել ես՝ միայն քեզ վրա.
Բնությունը չի՜ նվիրում ոչինչ,– նա պա՛րտք է տալիս
Եվ այն էլ նրա՛նց, ովքեր լա՜վ գիտեն արժեքը դրա:
Ուրեմն ինչո՞ւ ես, հմայի՜չ ժլատ, զուր վատնում, ասա՛,
Այն ճոխ գանձերը, որ փո՜խ է տալիս բնությունը մեզ,
Եթե չե՜ս կարող քեզ տրված մեկը դարձնել հազա՜ր,
Եվ ինքդ միայն քեզ նվիրելով՝ թալանո՜ւմ ես քեզ:
Մի՞թե չգիտես,– ով առևտուր է անում ինքն իր հետ,–
Ի՜նչ օգուտ ու շահ– կողոպտում է իր գա՛նձը սեփական,
Եվ եթե վաղը դու այս աշխարհից հեռանաս անհետ,
Ի՜նչ հաշվեկշիռ կարող ես թողնել ելևմտական…

Քեզ հետ կթաղվի քեզ շահ չբերած քո այն գա՛նձը մեծ,
Որ, եթե ծախսվեր՝ կապրեր գալիքում քո զավակի մեջ:

Թարգմանիչ:

Order: 
3