4 Սամվել
Ո՜վ առատաձեռն պերճության պատկեր, ինչո՞ւ ես այդպես
Քո գեղեցկության ժառանգությունը վատնում քո վրայ.
Հիշի՛ր, չի տալիս ոչինչ անվճար բնությունը քեզ,
Այլ պարտք է տալիս, որ հատուցանես տվածը նրա:
Գեղեցի՛կ ժլատ, ասա` ինչո՞ւ ես միշտ չարաշահում
Շնորհն ընչավետ, որ տրվել է քեզ լոկ տալո՛ւ համար.
Անշահ վաշխառու, ասա` ինչո՞ւ ես քո ներսում պահում
Այդ մեծ գումարը` գտնելով այսպես ապրելն անհնար:
Ինքդ քեզանից անվերջ գնելով ու սակարկելով`
Դու քեզ ես խաբում ու քեզնից գնում քո անգին հոգին:
Երբ բնությունը քեզ կանչի դեպ իր հանգրվանն անթով,
Ի՞նչ ընդունելի կտակ կթողնես այդժամ բոլորին:
Անգործ պերճանքդ խավար գերեզման կմտնի քեզ հետ,
Բայց գործածվելով` կտակակատար կդառնա հավետ:
Order:
5