3 Սամվել

Նայիր հայելուն եւ խոստովանիր քեզ նայող դեմքին`
Այն ժամն է հասել, որ դու ունենաս քո կրկնորդը նոր.
Իսկ թե երբեւէ չկերտես կյանքում քեզ նման մեկին,
Աշխարհին խաբած` դու օրհնությունից  կզրկես մի մոր:
Որտե՞ղ է արդյոք այն գեղեցկուհին, ում ընդերքն անվար
Չուզենա հանկարծ քո սերմնացուներն իր հողում պահել.
Եւ կամ ի՞նչ է նա, որ դառնում է մի գերեզման անմար
Ինքնամոլության եւ չունի ժառանգ` իր տեսքին վայել:
Չե՞ որ ծնողիդ հայելին ես դու, եւ մայրդ քո մեջ
Տեսնում է կրկին իր ջահելության ապրիլը վսեմ:
Եւ դու ծերության պատուհաններից  կտեսնես անվերջ
Ոսկե օրերդ, ու կնճիռներդ չեն թվա նսեմ:

Բայց թե ապրում ես, որ քեզ մոռանան մարդիկ առհավետ,
Մահացիր մենակ, ու քո պատկերը  կմեռնի քեզ հետ:

Թարգմանիչ:

Order: 
5