5 Տողացի

Այն ժամերը, որոնք իրենց նուրբ աշխատանքով կերտել են
Չքնաղ կերպար, որի վրա կանգ են առնում բոլոր հայացքները,
Կվարվեն որպես բռնակալներ հենց դրա նկատմամբ
Եւ կզրկեն գեղեցկությունից այն, ինչը գերազանցում է գեղեցկությամբ,
Քանզի անխոնջ ժամանակը տանում է ամառը
Դեպի այլանդակ ձմեռ եւ այնտեղ կործանում իրեն․
Հյութերը կկալանվեն ցրտով, իսկ փարթամ սաղարթը կանհայտանա,
Գեղեցկությունը ձյունածածկ՝ եւ մերկություն ամենուրեք կլինի։ 
Այնժամ, եթե ամառվա թուրմը չի մնացել,
Որպես հեղուկ գերի՝ փակված ապակյա պատերից ներս,
Գեղեցկության ուժը գեղեցկության հետ կորչել է,
Ո՛չ այն, ո՛չ հիշողություն, թե ինչպիսին էր այն։

Բայց եթե ծաղիկները թորված են, ապա թեեւ դրանց հասնում է ձմեռը,
Կորցնում* են միայն իրենց տեսքը․ իրենց էությունը դեռ ապրում է քաղցր։

* Որոշ մեկնաբանների կարծիքով բնագրի «leese»-ը, պետք է կարդալ
«lose, release»։ 

Order: 
1