5 Թարումեան

Ժամերն, որ կերտեցին նուրբ հմտությամբ 
Չքնաղ կերպար, որին հանգում է աչքը,
Բիրտ կլինեն դրա հենց նկատմամբ
Կայլանդակեն այդ կատարյալ կերտվածքը,
Քանզի ամռան ամեն մի ակնթարթը 
Տանում է դեպ ձմեռ ու կործանում․
Սառչում է հյութն, անկում փարթամ սաղարթը,
Պերճանքն անցնում է, ձյունածածկ լինում․
Թե սրվակում դու չես պահել, նմուշը՝ 
Հեղուկ գերին՝ նուրբ թուրմը ամառվա, 
Անցել են գեղությունն ու իր կենսուժը,
Նրա մասին գեթ հուշ էլ չի մնա։

Սակայն ծաղկին, թեկուզեւ ցուրտ տանի,
Իր թուրմն անուշ ողջ բույրը կպահի։ 

Order: 
7