5 Էմին
Ժամանակը, որ արվեստով նրբին
Արարել է քո հմա՛յքն անհնար,
Իր ստեղծածը կավերի՜ կրկին,
Եվ քո հմայքից հե՛տք էլ չի մնա:
ժամանակն, ամռան փեշերից կառչում.
Դեպի ձմե՛ռ է հրում, երբ, ավա՜ղ,
Թափվում է տերևն, ավիշը՝ սառչում,
Եվ մերկությո՜ւն է տիրում ու խավար:
Եվ եթե ամռան բույրը չպահվեր
Օծանելիքի սրվակում այս նուրբ,
Ոչ շռայլ ամռան բե՛րքը կհիշվեր.
Ոչ էլ նրա համն ու բույրը անուշ.
Նա՛, ով իր հյութը տվել է կյանքին,
Կորցնում է լոկ տե՛սքն իր արտաքին:
Order:
3