6 Թարումեան
Մի՛ թող ձմռան բիրտ ձեռքը այլայլի
Քո մեջ ամառդ, մինչ քեզ չես թորել․
Մեղրի՛ր՝ հյութովդ անոթ մի տենչալի,
Քանի դեռ ինքն այն չի ոչնչացվել։
Վաշխառություն դա պետք չէ համարել․
Երջանկացնում է դա իր ներդրողին,
Կարող ես քեզ կրկին վերաստեղծել,
Շահութաբերությամբ․ տասով՝ մեկին։
Տասնապատիկ բախտով քեզ կրկնել,
Դեռ իրենցով էլ տասնապատկվեիր՝
Էլ ի՞նչ կարող էր մահն այդժամ անել,
Թե քո ժառանգներում դու մնայիր։
Մի՛ համառիր․ դու շատ ես սքանչատես,
Որ որդերին՝ մահվամբ քեզ կտակես։
Order:
7