6 Էմին
Թող քո ճո՜խ այգուն ծմեռվա կոպիտ ձեռքը չդիպչի,
Քանի դեռ ամռան բերքն ու բարիքը չե՜ս քաղել կյանքում.
Մի՛ թողնի, որ քո գեղեցկությունը քո ծեռքով ջնջվի,
Քանի չե՜ս քամել նեկտարը նրա սիրո սրվակում:
Թող հալա՜լ լինի շահն ու շահույթը այն երջանիկին,
Ով կամովի՜ն է վճարում պարտքն այն, որ իրեն տրվեց,
Ուստի ստեղծի՛ր, եթե կարո՛ղ ես, քեզ նման մեկին,
Եվ տա՜ս կդառնաս մեկի փոխարեն՝ տասնապատի՜կ մեծ:
Եթե քեզ նման տասն ա՛նձ, տա՛սն անգամ քեզ անձնավորեն,
Քեզ տասնապատիկ երջանի՜կ կզգաս, քան մինչև հիմա,–
Էլ ի՜նչ կարող է աշխարհում անել քեզ մահն անօրեն,
Եթե դու մեռնես՝ զավակներիդ մեջ մնալով անմահ:
Չափի՜ց ավելի գեղեցիկ ես դու այն բանի համար.
Որ մահից հետո… որդի կե՜ր դառնաս ու մահվան ավար:
Order:
3