8 Թարումեան

Դու՝ ինքդ երգ՝ ինչո՞ւ երգից տխուր ես։
Չէ՞ որ քաղցրի հետ քաղցրը հաշտ է, տե՛ս,  
Ինչո՞ւ ես ա´յն սիրում, ինչ քեզ անդուր է,
Կամ ընդունում ես, ինչ տհաճ է քեզ։
Դաշնույթը ճիշտ լարված հնչյուններով իր
Հաշտ միությամբ զազիր է ականջիդ,
Զի քեզ դիմում է նուրբ կշտամբանքով, միշտ՝  
Քո գորշ մենակության համար անմիտ։
Նայի՛ր, լարերն այս, որ կազմում են շարը, 
Հարում են մեկմեկու հստակ կարգում,
Ասես կազմում այդ հայրն, որդին ու մայրը,
Միասնությամբ մեկ երգ են կատարում։

Այդ երգն անխոսք, հուշում է միտք միակ,
Քեզ երգելով․ «Ոչինչ ես միայնակ»։ 

Order: 
7