8 Էմին
Դու ինքդ՝ նվագ, ինչո՞ւ ես տրտմում նվագից այդպես․–
Խինդն՝ այլոց խինդի՛ց, սերը սիրո՜ւց է հաճույք ստանում,
Ինչո՞ւ ես, ասա, դու սիրում այն, ինչ հաճելի չէ քեզ,
Եվ չես սիրում այն, ինչ քեզ իսկական խի՜նդ է պատճառում:
Հմտորեն հյուսված ներդաշնակությունն այս բյուր ձայների,
Որ շա՜տ է նման սիրող սրտերի ամուր դաշինքի,
Կշտամբում է քեզ, որ, թողած կյանքիդ իղձերը թերի,
Դու չե՜ս միացնում ձայնը քո սիրո այս սուրբ նվագին։
Լսի՛ր, ինչպե՜ս են այս մեղմ նվագի ձայները բոլոր,
Իրար հյուսվելով, հավատարիմ նո՛ւյն տենչին սիրասուն.
Նման երջանիկ ընտանիք կազմած մոր, որդու և հոր,–
Բոլորը մեկտե՛ղ մի աստվածային մեղեդի հյուսում…
Նրանց ստեղծած մեղեդին միա՜կ, բայց՝ բազմանվագ,
Հորդորում է քեզ, որ դու ոչինչի չե՜ս հասնի մենակ:
Order:
3