8 Սամվել

Ինքդ մեղեդի` ինչո՞ւ ես նվագն ունկնդրում տրտում,
Իզո՜ւր էք մրցում. խինդը իր մեջ է վայելում թովչանք:
Ինչո՞ւ ես սիրում այն, ինչ թախիծ է ծնում քո սրտում,
Ինչո՞ւ ես այդպես սիրով ընդունում ձանձրությունն անկյանք:
Եթե քաղցրալուր հնչյուններն անույշ ներդաշնակության
Համերաշխորեն նախատում են քո լսելիքն անվերջ,
Հիշիր, որ մեղմ է կորովը նրանց հանդիմանության,
Երբ խեղդում ես քո արժանիքները միայնության մեջ:
Նայիր, թե ինչպես մեկ լարը, դարձած քաղցր ամուսին,
Ներդաշնակորեն ձայնակցում է մոր եւ զավակի հետ,
Քաղցր նվագով երջանկացնում է մեկը երկուսին,
Եւ երեքն այդժամ հնչում են որպես մեկ երգ քաղցրավետ:

Այդ երգը նրանց բազմաձայնությամբ մի հնչյուն է ջինջ
Եւ ասում է քեզ` մենաձայն մահով չես շահի ոչինչ:

Թարգմանիչ:

Order: 
5