9 Թարումեան
Արդյո՞ք այրու աչք թրջելու վախից ես
Սպառում դու քեզ կյանքովդ ամուրի։
Ա՜հ, թե անզարմ գնաս դու աշխարհից այս,
Աշխարհը կողբա ինչպես այրի․
Աշխարհը կողբա որ քեզ կորցնում է,
Որ չմնաց կերպարդ քո որդում,
Մինչ հասարակ ամեն այրի պահում է,
Կերպարը ամուսնու՝ զավակներում։
Տե՛ս, մսխողի ծախսածը աշխարհում,
Փոխում է տեղը սոսկ, սակայն մնում է․
Իսկ վատնված պերճանքը չի փրկվում․
Չօգտագործված՝ իսպառ ոչնչանում է։
Այլոց հանդեպ չունի սեր իր սրտում,
Ով ինքն իր դեմ ոճիր է կատարում։
Order:
7