9 Էմին

Գուցե ահի՞ց է այրու արցունքի,
Որ դու վճռեցիր մնալ ամուրի.
Բայց, եթե մեռնես առանց զավակի,
Արար աշխարհը կմնա այրի.
Եվ այրի կնոջ նման կսգա՛,
Որ դու քեզ նման ժառանգ չթողի՜ր…
Մինչ ամեն այրի դեմքին իր մանկան
Ամուսնու դե՛մքն է նշմարում թովիչ:
Շվայտի վատնած ամեն կայք ու գանձ
Իր տեղը փոխո՛ւմ, բայց չի՜ չքանում,
Մինչ գեղեցկությունն անցնո՜ւմ է անդարձ,
Չկրկնվելով՝ իրեն կործանո՛ւմ:

Բայց կարո՞ղ է մեկն ուրիշին սիրել,
Երբ թշնամի է կյանքում… ինքն իրե՛ն…

Թարգմանիչ:

Order: 
3