9 Սամվել
Արդյո՞ք երկյուղից, որ աչքերն այրու կթրջվեն համակ,
Անխոհեմաբար դու հանձնել ես քեզ մենակյաց կյանքին,
Սակայն իմացիր, եթե մահանաս մի օր անզավակ,
Աշխարհը լքյալ ողբալու է քեզ, հանց անայր մի կին:
Աշխարհը ինքը՛ կդառնա այրի ու կհեծեծա,
Որ չթողեցիր քեզանից հետո քո պատկերն անգին,
Մինչ դժբախտացած այրին ամուսնու դեմքը նորընծա
Տեսնելո՛ւ է դեռ իր զավակների աչքերում կրկին:
Տես, որ շռայլողն, որ այս աշխարհում վատնում է անվերջ,
Սոսկ տեղն է փոխում` հաճոյանալով աշխարհին համայն,
Սակայն աշխարհում պերճությունն, ավա՜ղ, չի մնում միշտ պերճ,
Եւ անգործացած գործածողն իսկույն կործանում է այն:
Ո՛չ մի զգացմունք ուրիշի հանդեպ չկա այդ կրծքում,
Երբ ի՛ր նկատմամբ նա այս հանցավոր ոճիրն է գործում:
Order:
5