10 Թարումեան

Ամոթ․ չասես, թե դու մեկին սիրում ես․
Այնքա՜ն անմիտ ես քո հանդեպ վարվում։
Լավ, ընդունենք, շատերը քեզ սիրում են,
Բայց, ակներեւ է․ ինքդ չես սիրում․
Քանզի քեզ համակած ատելությունը,
Դրդում է, որ դու ինքդ քեզ դավես,
Խարխլելով չքնաղ այն շինությունը,
Որն անհապաղ պիտի դու նորոգես․
Փոխի՛ր մտքերդ, որ փոխեմ կարծիքս։
Թող տանդ ոչ թե դավ, այլ սեր ապրի։
Եղիր քնքուշ, ինչպես որ գեղեցիկ ես,
Կամ գոնե քո հանդեպ եղիր բարի․

Կերտի´ր քեզ պես մեկին, դու իմ սիրույն,
Որ միշտ ապրի պերճանքը քո ուրույն։ 

Order: 
7