10 Էմին

Ես չե՜մ հավատում, թե դու կարող ես սիրել աշխարհում,
Եթե քո հանդեպ անփո՜ւյթ ես այդքան, այդքան՝ անհոգի.
Եթե հայտնի է, որ շատե՜րն են քեզ տենչում ու սիրում,
Հայտնի է նույնքա՛ն, որ դու… չե՜ս սիրում ինքդ ոչ ոքի:
Այնքա՜ն ես ատում ինքդ քեզ և քո ա՛նձը սեփական,
Որ, չե՜մ զարմանա, եթե դու նույնիսկ… ինքդ քեզ… դավե՛ս,
Անտեր թողնելով և ավերելով տո՛ւնն այն տոհմական,
Որի նորոգման մե՛ջ է քո կյանքի նպատակը վես:
Փոխիր ծուռ ճամփադ, որ ե՛ս էլ փոխեմ կարծիքն իմ նախկին,–
Ո՞վ է, սիրելիս, ատելությունը սիրուց նախընտրում,
Եղիր բարի ու ներող, ինչպես քո տե՛սքը արտաքին,
Կամ բարի, գոնե ինքդ քո՛ հանդեպ, քեզ շա՜տ եմ խնդրում…

Գոնե, ի սե՜ր քեզ, ստեղծիր քեզ պես որևէ մեկին,
Որ գեղեցկությունն ու հմայքը քո տաս քո զավակին:

Թարգմանիչ:

Order: 
3