1 Մերուժան

Սերունդ ենք ուզում ամենաչքնաղ արարածներից,
Որ չվերանա աշխարհից հանկարծ ամեն հրապույր,
Որ վարդի թուփը էկող գարնանը բողբոջ տա նորից, 
Ու ծաղկի´ վարդը, որ չըլնի գարուն – առանց հոտ ու բույր:
Բայց քեզ բանտել ես չքնաղ հայացքիդ զնդանում անհաշտ,
Ուր քու եսասեր էության հուրն ես հավերժ բորբոքում,
Բերքաբեր դաշտը դարձրել ես ըստերջ, անձրևը՝ երաշտ,
Ոսոխն ես դառել քո´ւ իսկ էության, քո´ւ հոգու խորքում:
Ախր էս պահին դո´ւ ես, ջահե´լըդ, զարդը աշխարհի,
Գոռ մունետիկը աշխարհ արարող ծաղկազարդ այգու:
Բա խի՞ ես զոռով բողբոջըդ թաղում, որբ թողնում սաղի´ն,
Ա´յ ժլատ ընձյուղ, խի՞ ես զուր մսխում հուր թովչանքը քու: 

Ախր լափո´ւմ ես աշխարհը արար – քու վարքով ըմբոստ,
Ոչնչնացնում ես սերո´ւնդն աշխարհի՝ մնալով անվոստ: 

Order: 
6