2 Մերուժան

Պայծառ ճակատըդ երբ որ ակոսի քառասուն ձմեռ,
Տեսքիդ գարունը երբ անէանա ու դառնա լոկ հուշ,
Նայողը կասի. «Մանուկ թովչանքը չի´ մնում անմեռ,
Ու դառնանում ա նույնիսկ երկնային նեկտարը անուշ»:
Ու երբ քեզ ասեն. «Բա ո՞ւր ա հիմի էն չքնաղ այգին
Տեսքիդ երջանիկ ու ծիծաղախիտ պայծառ օրերի»,
Կհոշոտի քեզ ամոթը լեղի, որ գանձըդ անգին
Իզուր մսխեցիր, ու օրըդ դարձավ պառավ բորենի:
Բայց թե կարենաս քեզ տրված գանձը շնորհքո´վ ծախսես,
Զավա´կ ունենաս, էլ չե´ս ամաչի, պատասխան կտաս.
«Կյանքիս հաշիվը էսի´ ա ամփոփ, հենց էսի´ ա, տե´ս,
Հենց որ ես չըլնեմ, էսի´ կմնա»: Էդ վախտ կտենաս –

Արունըդ նորից թունդ կբորբոքվի: Հա´, երբ ծերանաս,
Էտի չի թողա՝ գարնան խոտի պես լրի´վ չորանաս:

Order: 
6