11 Թարումեան

Որքան մաշվում, նույնքան արագ աճում ես
Այն էակում, ում հայրը կդառնաս,
Եւ թարմ արյունը, որը ընծայում ես
Դու քոնը կկոչես, երբ ծերանաս․
Ահա հանճարը, պերճությունն ու աճը,
Առանց դրա՝ անմիտ, ծեր, ցուրտ թոշնում․
Առանց դրա աշխարհն ու ժամանակը,
Կվերանան երեք քսանամյակում։
Էակն այն ով հաճո չէ Բնությանը՝
Տգեղ, կոպիտ՝ անզարմ կհեռանա․
Իսկ քեզ առատությամբ տրվածն այնքան է, 
Որ այդ շռայլ ընծան պիտ բազմանա․

Նա փորագրել է քեզ կնիք որպես,
Որ ինքդ քեզ տպես, այլ ոչ մեռնես։

Order: 
7