11 Էմին
Քանի չե՛ս թոշնել՝ ծի՛լ տնկիր կյանքում,
Զավակի տեսքով, որ քե՜զ է նման,
Եվ ջահել կզգաս քեզ ծեր տարիքում,
Այն թարմ արյունով, որ տվիր նրան:
Դրա մեջ է ողջ իմաստը կյանքի,
Իսկ մնացածը՝ փո՜ւչ է և ունա՜յն.–
Թե քեզ պես մնար առանց ժառանգի,–
Վաթսուն տարի անց աշխարհ չէ՜ր մնա…
Թող նրանք կորչեն անհուշ ու անդարծ,
Ովքեր դաժան են կամ՝ գորշ ու չնչի՜ն,
Ում շա՜տ է տվել ի վերուստ Աստված,
Նրանից շատ էլ պիտի պահանջի:
Որպես կնիք է ստեղծել Նա քեզ,
Որ, քեզ տպելով, դու բազմապատկես:
Order:
3