11 Սամվել

Որքան որ արագ պիտի թառամես, նույնքան եւ արագ
Զավակներիդ մեջ  կծաղկես կրկին, ինչպես նորահարս,
Նրանց  կհանձնես քո պատանեկան արյունն անվարակ,
Հավետ հեռացած ջահելությունից` ջահե՛լ  կմնաս:
Այստեղ են ապրում ողջախոհություն, սերունդ ու պերճանք,
Իսկ նրանցից դուրս խենթություն է եւ ծերություն տկար:
Եթե պատրաստի լիներ ամեն ինչ, էլ չեր լինի կյանք,
Եւ վաթսուն տարում բովանդակ աշխարհն հավետ փուլ  կգար:
Թող նրանք, որոնց բնությունն այնքան արատներ տվեց,
Մահանան այդպես անարտահայտիչ, կոպիտ ու անծին,
Բայց քեզ նա պերճանք եւ արժանիքներ միայն պարգեւեց,
Եւ վարձահատույց դու պիտի լինես նրա տվածին.

Նա քո պատկերով կնիքն է կերտել իր գեղեցկության,
Որ միշտ բազմանա քո դրոշմը եւ ապրի հավիտյան:

Թարգմանիչ:

Order: 
5